25
...Ո՜վ մարդեր, դուք որ ինձ գութով կը նայիք,
Մի՛ տաք ինծի ձերին հաց պատառը՝ զոր է
Թըրած օտար աշխատության մը քըրտինք,
Եթե զանի նույնիսկ Սերն ալ խըմորե։
Մի՛ տաք, մի՛ տաք ինծի ձեր ծածքը ջերմին՝ 30
Ուր և սակայն բընիկ ոգին չի շընչեր․
Մի՛ տաք ինծի մախրերը ձեր կըրակին,
Կամ հանգըրվան մը ոտքերուս կարևեր։
Մի՛ կըտրատեք ձեր խընդությունն ինձ համար.
Թողե՛ք որ իր մացառուտին մեջ խեղդի 35
Կյանքիս ծաղիկը վայրահակ, դալկահար․
Հոգ չէ թըլլամ թոշնած, լալկան, կամ նոթի։
Այլ — սա բոլոր դաշտերուն վրա խանձոտած՝
Ուր շուշանին ցամքած է սերմն իսկ վերջին,
Սա վերիվար բըլուրներուն սըգազգյաց՝ 40
Ուր սոսկ եղիճն ու բադըրջո՛ւկը կ՝աճին։
Արաքսի սա սև ափունքներն արցունքոտ՝
Ուր անընդհատ կը ծըփան ցուրտ դիակներ,
Եվ հոշոտված քըղամիդի մահահոտ
Պատըռվածքները խութերու են կառչեր.
45
Սա արյունի գետեր բերող լեռներուն
Կամ բերնին քով քարայրներու որք եղան
Մարդ գիշատող անգըղ-մարդու մը սև բույն,
Եվ թագըստոց հափափումի մը դաժան.
Փըլուզին մեջ տաճարներու, տուներու 50
Ուրտեղ թաղված գանկեր երկա՜ր կը նընջեն,