Պատուհանիս առջև աղոթքս ընելու՝
Խռովքոտ նիրհես կելլեմ կանուխ մառտըվանց.
Կը բանամ սիրտս անծանոթին ահարկու՝
Ուր միշտ արթուն կը ծածկըվի Աստըված։
5
Կը տատամսի դեռ արշալույսը ճամբան՝
Մարմրող նայվածքն առտուներուն աշունի․
Եվ բընությունն հագած իր սև պատմուճան՝
Զարթնումի մոտ՝ կես քունի մեջ կը թալթլի.
Ինչպես կըլլան մըտածումներըս բոլոր՝ 10
Ապագայիս առեղծվածին մեջ մոլոր։
Կուրծքը ջրանցքին ակոսելով վերեն վար՝
Տառապածի մկու գա կոնտոլն, կը սահի,
Ի արձագանգով կը կորսըվի, չերևար 20
Կամուրջին տակ՝ որ մութին մեջ կհըսկայի․
Ինչպես որ հույսըս կը մեռնի նոր ծընած՝
Եվ մըտքիս մեջ կուռք պատրանքը կենաց։