Հարկ է որ մարդ գոչե և վիհ, լեռ ձայն տան,
Հարկ է մեզի հետ խոսին հին հին դարեր՝ 125
Բավ է որ գիրք մը թըղթատենք պատմական.
Հարկ է լըսեն մեզ նամակով՝ աշխարհնե՜ր.
Հարկ է Մովսես զարնե մականը ժայռին՝
Եվ ան՝ իր հորդ արցունքն ընե պատասխան,
Մինչդեռ հարկ է հարցուփորձենք կաթոգին 130
Աստված մու ե՜տ դառնանք տըխուր, ձեռնունա՜յն։
Հոն, ժամերով ըսպասեցի. լըռությո՜ւն.
Ես ինձ ըսի․ Թերևս Աստված, դողալով,
Կը պատրաստե պատասխանն։
Հոն, օրերով ըսպասեցի լըռությո՜ւն։ 135
Ես ինձ ըսի. Պատասխանն, հույլ, լուսնին քով
Կը տընտընա է ճամբան։
Ամիս, տարի անցան գացին. լըռությո՜ւն.
Պատասխանեն մեկ ծըվեն մալ ինձ չեկավ.