Հոն, աչքերուս միշտ առջևն էր իմ Ինչո՞ւն, 140
Լուսնակին մոտ և աստղերուն մեջ անբավ։
Այդ հարցումն սև, կուպըր հապած, այլանդակ,
Կը փակեր վրան երկնի կուրծքին մանիշակ,
Ինչպես ծովու մը մեջտեղ
Կը սեպանա ժայռ մ՛ահեղ։ 145
Ան՝ վըսեմ աղտն էր իմ հոգվույս մըթագին՝
Զոր քըսեցի երկնի վըսեմ ճակատին...