Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը տեսնեմ. չե՛ս կըրնար ծածկել աչքերես
Ձեռքիդ մեջի սըրվակն ողբի, արցունքի.
Սըրվակն հյութի մ՛(մահացուցիք թույնի պես)
Որ մարմինն հար կը վարակե հյուծանքի։

25 Մորթիդ ամբողջ ծակտիներեն կարտադրի
Հուսհատություն և թախծություն հոգեկան.
Արտաշընչմանըդ մեջ Լըքումը կապրի՝
Որ միշտ ճամբա կը բանա քու հարձակման։

Վայրի մազիդ ալիքին մեջ ծըփանուտ՝
30 Ես կը տեսնեմ, պըսակ մ՛հագած արյան գույն.
Զոր ինքնակալ Մահը ձոնեց քու գըլխուդ
Երբ տվիր անոր թանկ ավարի մ՛հըղփությունն։


Գ


Քեգ հըղացան փոթորիկնե՞րն ավրող հար,
Թե քեզ ծընան նավը փըշրող կոհակներ.
35 Սև հրաբուխի մը որկորե՞ն դուրս ելար՝
Ուր մեզի դեմ Սատանան քեզ կը զիներ։

Երբոր Աստված իջավ կավին փըսփըսաց,
Ու ծընավ այսպես հողն՝ ըզմարդ, մարդն՝ ըզկին,
Կը թագչեիր պըտուղի՞ն մեջ արգիլված՝
40 Որ փոքրիկ բան օրենք դրավ մե՛ծ աշխարհին․

Բաչց այս գիտեմ՝ թե ճանչցուցին քեզ ինծի՝
Երբ էակներ փափագեցան որ ապրիմ.
Երբ օրոցքին մեջ մորըս շիթը լացի՝
Եկավ ըլլալ իմ շիթերուս մըտերիմ։

45 Երբ աչքս, արբշիռ, դիպավ աչքի մը բոցե,
Եվ փոքրիկ սի՜րտըս սիրո մեծ վիհն իջավ„
Զերդ ծիտ մ՝որ դեպ արփվույն հասնիլ կը փորձե,
Եվ կամ արփին գըրկել՝ Անհունը անբավ։