Գերեզման մէր, լերան ոտքին, գետին մոտ․
Թափառական քայլերըս զայն գըտան հոտ,
Երբ կերթայի երազուն,
Իրկունն, հագած արևին հուսկ շողը լալ 5
Սիրտըս հանձնած ծաղիկներուն և միտքս ալ․
Փըթթելու մոտ աստղերուն։
Գերեզման մէր։ Խաշ մը անտաշ, քար մանխոս.
Քարն անանուն, և խաչըն ալ անքրիստոս,
Հոն կը հըսկեն մենակյաց․ 10
Մին զետեղված է ձեռքերով մըտերիմ,
Եվ մյուսն, երկու մասրի ճյուղեր, սև մազի մ՛
Գիսակներովն հոն կապված։
Այս է բոլորն. ու ասոր հետ բընությունն
Որ կօրորե այդ քունն իբրև մայր մանքուն։ 15
Տերևներու սոսափներ,
Գետին ողբանքն ու խոշոր բիբը լուսնին
Մոռացությունն հոն կը սպաննեն. հոն երկինն
Իր նայվածքներն է թափեր։
Ի՜նչ լավ է հոտ. կարծես թե դա՛շտն է՝ հըսկա 20
Ուխտավոր մ՛այդ գերեզմանին, զի տեսա
Անմոռուկներ ինքնաբույս՝
Զոր կապած է բնական ոլոռ մը՝ խաչին,
Եվ համբուրող շըրթունքը բոց կակաչին
Քարին ծըռած սիրահույզ։