75
Ուրկե հոտ մհին պանիրի
Կը տարածվեր այն լըռանիստ հարկին տակ։
Անդին կատուն, հազիվ պըրծած ձեռքերես,
Կերթար լիզել անոր տիտան տըրեխներն,
Որոնց վըրա ըստեպ չորցած կըլլայի 80
Գայլի արյան կաթիլներ։
Մայրըս մաքուր հոգին բացած կաղոթեր
Ամեն տեսակ մեծ ու պըզ<տ>իկ սուրբերուն,
Ու մերթընդմերթ խաչ կը հաներ սարսուռով,
Երբոր քամին իր անցնելուն դևի պես 85
Կու գար ոռնալ և բուխերիկը ցընցել։
Այն ատեն ես Հետաքրրքիր պըշնումով
Կը դիտեի հըսկայական ծերունին,
Առքովս իրեն ծարած հոգվույս իր կյանքին
Կըսեի. «Դե՛հ, Պապիկ, պատմե, պատմե ինձ 90
Լեռներուն վըրա, լեռներուն վրա ես կուզեմ
Պատմություններ... պատմություններ գայլերուս։
Մինչ երդին վրա լուսնին ներքև, ձյունին մեջ,
Վառ աչքերով արյունռուշտ
Շուներն հոտին կ՝ոռնային, 95
Պապիկս ասանկ կը սկըսեր...
Այն ատեն ես հետաքրրքիր պըշնումով
Կը դիտեի սոսկավիթխար ծերունին,
Սև բոցով լի աչքերն իր 100
Անմեղությունն ընդեռնելու քաջահմուտ
Կը կարդային՝ թախանձող
...աչքերուս մեջ. — «Դե՛հ, Պատմե։
Ու կը պատմեր... հայրենական լեռներու
Պատմություններ, պատմություններ գայլերու։ 105
Չէի լըսեր, կը տեսնեի խոսքերն իր
Ինչպես սովոր են տըղաքները տեսնել
Դեմ հանդիման եղած մարմին և արյուն,
Մարդացուլեր, շահարիկներ, աստվածներ,
Զոր դարերու մեջ հազիվ հազ է կարող 110
Միտքը ծընել և հավատքն ալ դիեցնել։
110—111-րդ
[Խիզախ հոգուն է կանգնել տողերի միջև
Գըլխուն վրա կաղնիին մեջ մտերիմ
Քամին կ՝ոռնա, կուլա և կ՝ոռնա
Կը պատրաստվի շուրջը մրրիկ մաղջամուղջ։]