Գընա. վաղն ես արեգակին հետ կու գամ,
Տռիփը կուրծքես վրեժը թուրիս մեջ պատրաստ․ —
Սիրտդ եթե չեսր բանար՝ ես զայն կը ճեղքեմ, 275
Ով կը թողում, որ արյունիդ մեջ ըմբոստ
Շընագայլերը բանակիս շուն տոնեն...
Գընա՛, վաղն ես արեգակին հեա կու գամ»։
է
Հոն ժայռ մը կա՝ որ երկրին լանջթը պատռած
Կը բարձրանա պետին վըրա առիշեղ։ 280
Հուրերն այնտեղ մրշտամըռունչ սահանքով
Կը ցընցեն թե՛ ժայող և թե՛ գագաթեն
Կախված ճյուղերը մամռապատ բաղեղին.
Ու կը սահին հետո լուսնին տակ խաղաղ։
Արմենուհին դանդաղաքայլ հոն կելլե, 285
Ու զերդ եղնիկ մ՛ որսորդներե հալածված
Կը խուզարկե շուրջն աչքերով թափառկոտ.
Ո՜չ մեկ հընար խուսափելու. — կը հըսկեն
Զորքերն հեռուն, ու գետն իբրև պահակ շուն
Կարծես կոռնա Շեմին վըրա բանակին։
290
Կույսն, հուսահատ, ալիքներուն կը նայի
Անոնց մեջ բախտն իր կարդալու բընազդով։
Կը նայի պի՜շ ու կը սկըսի արտասվել։
Ու երբ քամին առած մազերն իր երկար
Կարծես մինչև աստըղներուն կը խառնե, 295
Ան, զերդ Ոգի, կը խոսի այսպե՛ս գետին.
— Ո՛վ Արազ, ո՛վ ամեհի Մայր, դու, որ այս
Հովի տներեն պոռոչագին կը վազես
Իբրև խեռ կով մը ստինքներով կաթնալից.
Աղջըկան մհեգ բախտին վրա գո՛ւթ ունեցիր. 300
[Ուղի] Ռահ մինծի բաց․ թույլ տուր [փախչիմ անվտանգ]
անցնիմ ապահով
Աչքիդ մեջե կամ վըրայեն խութերուդ:
Այլ ճար չըկա ինձ փըրկության. վաղն արևն
Հազիվ թե գա փըրփրուն ջըրերրդ կարմրել,
Շահի մառջև, գայլի մորթի մը վըրա 305
Պիտի թակեն արծաթ գոտիս կուսության.
Չըկըրնալով կամքըս ծըռել պիտ՝ կոտրեն.
Պիտի սպաննեն զիս մարմնույս մեջ կամ հոգվույս։