Այսպես կըսե: Հետո կանգնած Ժայռին վրա, 345
Իբրև զըզվա՞նթ, թե Արազին իբրև վարձք,
— Ես չըգիտեմ — կհանե մանյակն իր վըզեն,
(Որով մարմինն իր ուզեցին կաշառել)
Եվ կը նետե ջուրերուն մեջ որոնք գոհ՝
Վիշապի պես մարգրիտներն այդ կը կըլլեն։
350
Հետո Գինդերն, ապրանքաններն ու գոտին,
Բոլո՜րը մեկ, ապառաժին կատարեն,
Իբրև հեղեղ մաստրըներու՝ կը տեղա
Որկորին մեջ սովալըլուկ անդունդին.
Եվ հուսկ, ուրախ, կը հըրճըվի՝ մընալով 355
Նըշանածին մատանվույն հետ առանձին...
Կը դիտե շուրջն. հոն լըրտեսող չըկա զինք։
Կը սահին մերթ վըրաններուն վերև լուռ
Ասուպներն իբր հովեն քըշված ծաղիկներ.
Ու կւ լըսվի մերթ ալ խըրխիջ մը ձիու 360
Զոր կարածեն պահակ զորքերը հեռուն...
Փախուստի ժամն Է ա՜յս, ո՛վ կույս, ժամն այս Է...
Ը
Շըղթայաշար հինգ մեծ խութեր գետին մեջ,
Նըման քնացած կետերու թուխ կըռնակնին
Վեր ցըցած՝ զույգ ափերն իրար կը գողեն։ 365
Կը սանտըրվի ջուրն հորդ անոնց արանքեն,
Ու կը նետե զինք, փըրփրահեր, գըլխիվար։
Խորխորատին մեջ՝ զոր նույն ինքն է բացեր։
Արմենուհին իբրև արծվիկ նորաթռիչ
Կը չափչըփե յոթն անգամ վիհն աչքերով, 370
Եվ իր տեղեն, վարսերն հանձնած քամիին,
Կը խոյանա այն ժայռերեն մեկուն վրա,
Հետո մյուսին, մյուսին հետո, չորրորդին,
Բայց, Աստված իմ, վերջինն ահա կը նենգե
Քայլը դողդոջ. կույսին առջև տարածած 375
Լոռի կանանչ ուռկանր՝ զայն կը բըռնե
Ու կը քաշե անդունդին մեջ ոռնացող։
Արմենուհին, թևերը դե՛պի երկինք,
Մահվան լպըրծուն սեմին վրա տարուբեր.
Կարձակե ճիչ մ՛որ կը հասնի լուսինին...