Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՄԲԱԳՐՈԻԹՑԱՆ ԿՈՂՄԻՑ

Դանիել Վարուժանը (1884—1915) հայ դասական գրականության ամենամեծ ներկայացուցիչներից է: Գրողին վիճակվեց ստեղծագործել պատմական բարդ ու ծանր ժամանակաշրջանում: Հայրենիքում նա տեսավ խոշտանգվող ժոդովրդին, հանդիպեց սգակիր ծերունիների ու կանանց, լսեց որբացած մանուկների լացը: Նրան խորապես հուզեց պանդուխտի տխուր ճակատագիրը, թշվառ, անօգնական մարդու ցավն ու տառապանքը: Իսկ ապրելով Եվրոպայում, բանաստեղծը համոզվեց, որ տառապում է ոչ միայն հայը, այլև մարդն ընդհանրապես, որ ազգային լծից բացի, կա սոցիալական կեղեքում, կյանքի այլասերում, ներհակություններից բզկտվող հասարակություն: Եվ Վարուժանի «մաքուր ու ջինջ» ձայնը, Եղիշե Չարենցի արտահայտությամբ, հորդաց «ամպրոպի որոտի պես թափով»: Նա ծառացավ «վայրագ Ոգու» դեմ, հակադրվեց բուրժուական կյանքի եսամոլությանն ու կեղծիքին, երազեց ազնիվ, արդար ու ներդաշնակ մի կյանք՝ մարդկայնորեն գեղեցիկն ու լավը գտնելով աշխատավորական շրջաններուն, բանվորական միջավայրում և գեղջուկի խաղաղ առօրյայում:

Խորապես ուսումնասիրելով քաղաքական, սոցիալական, փիլիսոփայական գիտությունները, յուրացնելով. հայ ու համաշխարհային դասական գրականության ավանդույթները, Վարուժանը մեր բանաստեղծությունը հասցրեց համաեվրոպական մակարդակին: «Վարուժանը պատկանում է նույնքան Արևմուտքին, որքան Հայաստանին»,— իրավացիորեն գրել է ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին:

Ստեղծագործելով հազիվ մեկևկես տասնամյակ, Վարուժանը