Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մըխըրճելեն, կը բերե դաշտը վարդգույն՝
Որուն սերմն է՝ դիակ, տարափը՝ արյուն,
Կը բերե հո՛ս, հոս պարպել իր մարմիններ,
Լոս լըճացնել իր խոլահոս արյուններ.
220 Մահաբեմերն (ուր միշտ պատրաստ Սատանին
Մորթին վըրա դանակներն հար կը սըրվին)
Կը պարպին հո՛ս, հոս քաղաքին ճամբաներ.
Հո՛ս հիվանդի անկողիններն մահաստվեր՝
Որոնց մեջ հեգ հոգին, ջերմի ցընորքեն՝
225 Կը համարի թե վարն դագաղ կը շինեն.
Հոս կը նետե իր գահն արքայն մոլեգին,
Հո՛ս կը նետե լեռնամեջն իր բորենին,
Հո՛ս Բյուզանդիոնն ու Հռովմն ամեն սոս կեսար.
Հո՛ս հաղթ արծիվն իր փետուրներ շանթահար։
230 Այս է աշխարհս, ո՛վ Զորեղներ։

Դար դարե

Կը թավալի մըղված ուրիշ դարերե.
Եվ հազիվ դող մ՛ Հավերժությանը կը զգա՝
Իբրև նետվեր քար մ՝օվկիանի մը վըրա.
235 Օր պարպըվին վարն անթիվ սև դագաղներ,
Մըժեղներու հըսկա երամ, տարուբեր,
Անվերադարձ կը կորսըվին ձորին մեջ.
Ահա սիրտ մ՝ալ չի բաբախեր, անկե վերջ
Ուրիշ մըն ալ, ուրիշ մըն ալ, զոհ, զոհ, զո՜հ,
240 Ժամը մամին, րոպե րոպե։ Եթե, ո՛հ,
Մեկտեղ բերվին սգավորներուն արցունքներ,
Ո՛վ Երկինք, քու ցասման շանթերդ մահաբեր
Դեռ չե՞ն մարեր։ Եվ կը վիժին մարզիկներ
Գիշերվան մեջ երբ հազիվ հազ է սառեր
245 Իրենց քաղցրիկ օրոցքներուն տաքությունն,
Երբոր, ավա՜ղ, դեռ չէ սևցած՝ մատերնուն
Ամուսնական սուրբ մատանին. և կիյնան
Մեռա՜ծ, երբ դեռ մեղրալուսինն ըղձական
Իրեն մահի՜կ վիճակին մեջ կը շողա,
250 Կամ երբ, տարեց, դեռ գիտության պըղընձյա