Բերանն հազիվհազ բանալու տագնապին
Մեջ՝ կը դողան իրենց մատեր... կը սառին։
Ցավի, ողբի, ճիլերու մեջ, դեպի վար
Կը սայթաքին. հե՜գ թըռչուններ նետահար, 255
Որ չեք գիտեր հարվածն ուրկե՞ եկավ ձեզ,
Կը սարսըռաք, կը թավալիք աղեկեզ,
Եվ թըռիչնիդ ամփոփելով, շըվարած,
Գլուխնիդ կըծկած թևերնուդ տակ, լուռ, սառած,
Ձեր երգերուն արձագանգին մեջ, ավա՜ղ, 260
Կանշընչանաք։ Մութը կիջնե միապաղաղ,
Արտասվաթոր պատանքին մեջ, հողին տակ,
Արշալույսի մ՛ ըսպասելով՝ կը քնանա՜ք...
Կու գա Քրիստոս, կը մոտենա ձեր շիրմին,
Եվ վերքին մեջ մըխելով մատն երկնային, 265
Ձերին ճերմակ քարին վըրա, անայլայլ,
Արյուն գըրով ման կը գըրե.
— ՀԱՆԴԵՐՁՅԱԼ։
Ամպի մը տակ լուսինն հանկարծ կը մարի,
Կը լըռե հովն, ամեն աստղեր մի առ մի 270
Ասուպ կըլլան, կըլլան վարդերն ալ վերքեր։
Ո՞վ անանուն շիրիմ, դու որ անտարբեր,
Ու երազկոտ կը նայիս դե՞պի երկին՝
Մարդիկ այսօր, օ՜հ, գիր առ գիր լիզեցին
Այդ բառը քու քաքիդ վրայե սըրբազան, 275
Ահա ինչո՞ւ թե ճերմակ է մնացած ան։