14. ԾԵՐ ԿՌՈԻՆԿԸ
(Էջ 120)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 11, էջ 17—19 և № 13, էջ 64 — 66։ № 13 ինքնագրում վերնագրված է «Կռունկը» և թվագրված՝ 12 մարտ․ 1906:
Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1909, № 1—2, էջ 33 — 31։
15. ՀԱՅ ԲԺԻՇԿԸ
(Էջ 122)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 13, Էջ 39 — 41 և № 12, Էջ 20 ա — 22 (անխորագիր, սևագիր, ջնջումներով, չունի նվիրումը)։
№ 13 ինքնագրում, որ նախապես վերնագրել Է «Հայ բժիշկը», ապա դարձրել «Բժիշկը», թվագրված Է՝ 1 դեկտ. 1905:
Առաջին անգամ տպագրվել Է՝ «Անահիտ», 1905, № 12, Էջ 249:
Պազարճյան Ռաֆայել (1879—1922)—բժիշկ մշակութային գործիչ։ Սովորել Է Վենետիկի Մուրատ—Ռափայելյան վարժարանում, ապա Պադուայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որն ավարտել Է 1905 թ.։ Հրատարակել Է գերմաներեն ուսումնասիրություններ Շոպենհաուերի, Իբսենի մասին։ Եղել Է Դ. Վարուժանի մտերիմ ընկերներից մեկը։ Բանաստեղծությունը գրել Է նրա հետ ծանոթանալուց հետո (տե՜ս Դ. Ճիզմեճյան, Դանիել Վարուժան։ Դպրոցական կյանքը, անտիպ նամակները, գրականությունը, Կահիրե, 1955, Էջ 24)։
16. ԼՎԱՑԱՐԱՐՈԻՀԻՆ
(Էջ 124)
Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 13, Էջ 85—86 և № 11, Էջ 32 (միայն 1—3 տողերը)։
№ 13-ում թվագրված է՝ 7 հունիս, 1906, Կան:
Առաջին անգամ տպագրվել Է՝ «Անահիտ», 1906, № 8 — 9, էջ 176:
17. ԱԼԻՇԱՆԻ ՇԻՐՄԻՆ ԱՌՋԵՎ
(Էջ 126)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՓԱ, Էջ 97—101 և № 13, Էջ 56—60։
ՓԱ-ում նախապես վերնագրել Է «Բանաստեղծ նահապետի շիրմին առջև», ապա դարձրել «Ալիշանի շիրմին առջև»։
ՓԱ-ում և № 13-ում թվագրված Է՝ 1904, ապրիլ 18:
Վարուժանի տպագրված առաջին բանաստեղծությունն Է, լույս է