Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտասանեցի։ Հավաքական տրամադրության ենթարկվելով՝ ավելի շատ ապրեցի այդ կրակոտ քերթվածը, որի յուրաքանչյուր բառը այնքան հարազատորեն համաչափ էր ժողովրդի հոգեկան ռիթմին։ Բարձրացավ մի ահռելի աղմուկ, ոգևորության մի այնպիսի արտահայտություն, որից ես անգամ սկսեցի վախենալ» (Վ. Փափազյան, Հետադարձ հայացք, հ. 1, 1956, Էջ 53)։

Առաքել Պատրիկը վկայում Է. «Նրա «Ջարդը» միայն ժողովրդականացավ այդ օրերին (խոսքը 1909 թ. մասին է — Ջ. Մ․), շնորհիվ Մարզվանից Սեբաստիա ժամանած մի անհայտ, բայց շնորհալի երիտասարդ ասմունքի վարպետի, որ կոչվում էր Անդրանիկ Չկամյան։ Նա բարձրահասակ էր, նիհար, մեծ, արտահայտիչ խամ աչքերով, իսկական դրամատիկ դիմագծերով և բեմական հուզիչ ձայնով։ Մեզ սովորական թվացող բանաստեղծությունները՝ ինչպես Դուրյանի այնքան պարպուկ «Լճակը» կամ հոգեթով «Տրտունջքը» և կամ Գամառ—Քաթիպայի՝ «Մայր Արաքսի ափերովը» նրա արտասանությամբ վեր էին ածվում մի տեսակ հոգեցունց պոեմի, իսկ «Ջարդը»՝ իսկական դրամայի» («Դանիել Վարուժանն իմ հուշերում», էջ 26)։

1 Հրամա՜նը օ՜ն: Քարոզին մեյ Պիլալի—նկատի ունի թաթար ջարդարար Պիլալին։

7 Եվ Ալիսի... — Ալիսը դետ է Փոքր Հայքում, որ Սեբաստիա քաղաբի մոտով հոսում և թափվում է Սև ծովը:

14 Սան Ստեֆանի և Պեռլինի հողին վրա՝ — Նկատի ունի Ն. Պոլսի արվարձաններից մեկը՝ Սան Ստեֆանոն, ուր կնքվեց 1877—78թթ. ռուս-թուրքական պատերազմի հաշտության պայմանագիրը։ Այդ պայմանագրի մեջ մտցվում է մի կետ միայն (16-րդ հոդվածը) Արևմտքան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ։ Իսկ 1878 թվականի հունիսի 13-ին Բեռլինի պայմանագրի համաձայն Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը փոխարինվում է 61-րդ հոդվածով։

27 Ելտըզ-Քյոշկի անկյուններան մեջ սընած — Ելտըզ — Քյոշկը (Աստղ-պալատ) թուրքական սուլթանների գահանիստ պալատն է Կ. Պոլսում։

39 Պիղատոսներ... — Պիղատոսը Հրեաստանի կառավարիչն էր և Հռոմի գործակալը։ Հայտնի է որպես դաժան, երկերեսանի և ուրացող:

59 ...Չամլըճա — Սկյուտարի ետևում գտնվող բլուր։

178 ...Պրոպոնտոս — Մարմարա ծովի հին անվանումը։

246 Վեհաժողովը պիզմարքյան կը հըսկեր — Պիզմարք (Բիսմարկ Օտտո, 1815—1898) — գերմանական պետական գործիչ, XIX դարի հակահեղափոխական բուրժուազիայի գաղափարախոսը, 1878 թ. Բեռլինի վեհաժողովում ներկայացնում էր Գերմանիան։

314...արաղչինն — (Արաղչի-արախչի) թասակ, գլխարկ։