Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը ամբողջութեան։ Այսպես եղավ։ Ի՞նչ որ կվերաբերի պատմական մասին, համակրելի հ<այր> Անդրիկյան ինձի մատնանիշ ըրած էր նախնյաց դրություններուն մեջ գեղեցիկ դրվագ մը։ Այդ առիթ եղավ ինծի Շահ Աբբասի դեմքին ծանոթանալու։ Եթե դրվագն ամբողջապես առնեի՝ պետք էր նկարագրել Շահին՝ հայ կույսերուն հետ ըրած մեկ կերուխումը, ինչ որ գեղեցիկ հակասություն մը գուցե կազմեր հայ աղջկանց նկարագիրներուն մեջ։ Մեկ խոսքով խոճոճալով խոճոճալով հուսկ հասա ներկա ձևին զոր կհանձնեմ Ձեր դատողության» («Նամականի», Էջ 124 — 125)։

№ 26 ինքնագրի 6-րդ Էջում, 90 — 91 տողերի միջև ընկած հատվածից հետո կա հետևյալ նշումը, որը, ըստ երևույթին, հանդիսացել է այն պլանը, թե նաժիշտներից յուրաքանչյուրը ինչ պետք է անի.

«1 կը չորցնե

2 կը սանտրե և կը ծարրե հոնքերն

3 կը համեմե գլուխն և կը դնե գինդերն ականջին

4 կը սնկուրե ծիծերուն ծայրն և անոնց մեջ կը ձգե մանյակը մարզարան

5 Արմունկներու հըրին մեջ կը լցնե վարդաջուրն և մատերը կը հինայե

6 Ապարանջաններն ու բապուճները կը հադգնե

7 Նոր գորեգոտ մը կը ձգե ուսերուն»։

Արշակ Չոպանյան (1872—1954) — գրականագետ, գրող, հրապարակագիր-խմբագիր, թարգմանիչ։

1 ...Շահ Աբբաս (1557—1628) — Երանի Սեֆյան հարստության թագավորներից։ Երանի և Թուրքիայի պատերազմների ժամանակ (1603—1604) Շահ Աբբասը ներխուժում է Հայաստան, իսկ նահանջելիս տեղահանում հայերին և հրի ու սրի միջով քշում տանում է Իրան, որոնք բնակություն են հաստատում երկրի հյուսիսային, հարավային և կենտրոնական մասերում։

5 Որոնց կեսին դիակներն լասա եղան — Պատմիչ Առաքել Դավրիժեցին հաղորդում է, որ Արազն անցնելիս տարագիր հայերի մեծ մասը խեղդամահ է լինում։

31 ...Շան Թահմազ (1524—1576) — Երանի թագավոր Սեֆյան հարստությունից։

34 ...Դավրեժ (Թավրիզ) — քաղաք Իրանի հյուսիսում։

131 ..Ղուրան... — Մահմեդականների հավատքի գիրքը, ուր շարադրված են այդ կրոնի դոդմաներն ու սկզբունքները։

143 ...Ֆիրդուսի (934—1020) — Իրանական մեծ բանաստեղծ, «Շահնամե» դյուցազներգության հեղինակը։

152 Արմենուհի՛, հոնքերդ են նման շին տառին — Արաբական այբուբենի 13-րդ տառը, որը ձեռագրով շատ է նման նորալուսնի կամ աղեղի։