Առաջին անգամ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1905, № 12, էջ 579։
Տպագրվում է «Բագմավեպից»։
14. ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԻՍ
(Էջ 295)
Պահպանվել Է երկու ինքնագիր՝ ՄԿ, Էջ 20 և ՓԱ, Էջ 89։
ՓԱ-ում թվագրությունը նույնն Է։
Ընդօրինակել Է ՓԱ-ում և ջնջել։ Այդ պատճառով էլ որպես հիմք ընդունված է ՄԿ ինքնագիրը, որից և տպագրվում է։
15. ՊԱՏԿԵՐԴ
(էջ 296)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՄԿ, էջ 21 և ՓԱ, էջ 27։
ՓԱ-ում թվագրությունը նույնն է։
Ընդօրինակել է ՓԱ-ում և ջնջել։ Այդ պատճառով էլ որպես հիմք վերցված է ՄԿ ինքնագիրը, որից և տպագրվում է։
16. ՄԱՆԿՈԻԹԵՆԵՍ
(Էջ 297)
Պահպանվել Է երկու ինքնագիր՝ ՓԱ, Էջ 82 — 83 և ՄԿ, Էջ 23։
ՄԿ-ում թվագրությունը նույնն Է։
Տպագրվում Է ՓԱ ինքնագրից։
17. ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱ
(Էջ 299)
Պահպանվել Է երեք ինքնագիր՝ ՓԱ, Էջ 18—19, ՄԿ, Էջ 23—24 և № 14, Էջ 2 (1—8 և 16—17 տողերը և 2—3 տողերի տարբերակները)։
ՄԿ-ում նախապես վերնագրել Է «Մեծ մարդը», ապա դարձրել «Մխիթար Արբա»։ ՄԿ-ում և ՓԱ-ում թվագրությունը նույնն է։
ՓԱ-ում ընդօրինակել և ապա ջնջել է։ Այդ պատճառով էլ որպես հիմք ընդունված Է ՄԿ ինքնագիրը։
Մխիթար Սեբաստացի (1676—1749) — Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիրը և առաջին արբահայրը։ Հրատարակել Է «Բառարան հայկազյան լեզվի», «Դուռն քերականության», «Քնրականություն», ինչպես նաև կրոնական—աստվածաբանական բնույթի աշխատություններ։