«Առագաստն ենք», ապա ջնջել և մատիտով գրել է՝ «Երգ սրսկապանի»։
Ինքնագրերում թվագրված 20 հունիս, 1904:
Առաջին անգամ հրապարակվել է՝ «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, № 3, էջ 156։
Տպագրվում է ՓԱ ինքնագրից։
30. ԵՐԳ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԻ
(էջ 340)
Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՄԿ, էջ 65—67, № 13, էջ 355—259, № 6, էջ 12 (91—106 տողերը) և № 14, էջ 11—13 (1—90 տաղերը)։ № 14 ինքնագրում խորագիրն է՝ «Խոստովանանքի ժամուն»։
Բանաստեղծությունը թեև սկզբում զետեղվել է «Մրրկահույզ կայծոռիկներ» տետրում, բայց № 13 ինքնագիրը ավելի մշակված է և մաքուր, ուստի, որպես հիմք ընդունվում է վերջինս, որից և տպագրվում է։
ՄԿ և № 13 ինքնագրերում թվագրված է՝ 21 նոյեմբ. 1904:
Առաջին անգամ հրապարակվևլ է՝ «Սովետական գրականություն», 1974, № 4, էջ 111 — 113 «Երգ խոստովանքի» խորագրով։ 57... Ափրոդիտի պարտեզներուն մեջ բերրի — Ափրոդիտե (Աֆրոդիտե) — Սիրո և գեղեցկութեան աստվածուհին հունական դիցաբանութեան մեջ։ Համարվել է նաև գարնան և առատութեան աստվածուհին։ Աֆրոդիտեին նվիրվել են բազմաթիվ մեհեաններ։
81 Հարպիաներ են ճապռավոր... — Հարպիան առասպելական գիշատիչ թռչուն է՝ կնոջ գլխով։
31. ՆՊԱՏԱԿԻՆ
(Էջ 345)
Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՓԱ, էջ 86—87, ՄԿ, էջ 18, № 13, էջ 50 — 51, № 14, էջ 5 (միայն 5—10 տողերը)։
ՓԱ և ՄԿ ինքնագրերում թվագրված է՝ 9 սեպտ. 1902:
ՄԿ-ում խորագրել է «Հարատևողը», ապա՝ «Հառաջ», իսկ ՓԱ-ում՝ «Հառաջ»։
Առաջին անգամ տպագրվել է «Բազմավեպ», 1905, № 11, էջ 523։
Սխալմամբ հրապարակվել է որպես անտիպ բանաստեղծություն (տե՛ս «Սովետական գրականութեուն» 1974, № 4, էջ 113)։
Տպագրվում է «Բազմավեպից»։