Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18. ԵՐԱԶ ԵՎ ԽՈՀ


Պառկած էի. խոր լըռությո՛ւն. գիշեր էր...
Ճըրագս յուղե պատերն արյուն կը ներկեր։
      Ծանրացավ մրափ մ՛ աչքերուս,
Մըտածումներըս երազի մեջ սուզան,
5 Եվ բիբերես ամեն ճաճանչ լուսական
      Կոպերուս վրա՛ տրվին խույս։

Սև դեմքի մհետ ձեռք մը տեսա մահճիս քով,
Կուրծքիս դըրավ մատերը բոց եղանգով,
      Սընդիկի պես խորամուխ։
10 Փայտ կըտրեցավ լեզուս. վախցա՛ շեկ աչքեն։
Ես ճանչցա զայն, սատաններուն ամենեն
      Կատաղին էր մ՝է՛ն թուխ։

Բացավ բերանն՝ որուն մեջ լինդ միայն կար.
Իր ակռաները խորտակված էին վար
      15 Իյնալու օրն երկընքեն...
Ըսավ .— «Սըրտե՜դ, սըրտեդ քարշել ես եկա
Զայն՝ որուն տեղն իմ տեղըս պետք է ըլլա․
      Տո՛ւր, ինձի՝ տուր սերդ իրեն»։

Անկողնիս մեջ թալթըլեցա, ու երկու
20 Ձեռքով՝ սարսռուն բըռնեցի թևն ահարկու՝
      Ինծմե անդին մըղելով։
Մաքառեցա Անոր համար, անկրոննե՛ր.
Խածեցի ձեռքն՝ որ Զինքն ինծմե կ՝անջատեր.
      Իր ոսոխին արյունով՝