Վարդակարմիր և ճարպոտ,
Եվ իր մեծ բորն երկնոլոր 220
Ամբոխներուն գիտակցության կըլլա ջահ։
Ամեն խըրճիթ ըմբոստ մը դուրս կը պոռթկա,
Ամեն շիրմե նահատակ մհաղթ կը հառնու
Նո՞ր միսով, նո՞ր ըղեղով, նո՛ր զենքերով
Ըսպառազեն։ Ժողովո՞ւրդն է հող կըրծող․ 225
Մինչև մեջքն իր՝ տիղմին մեջ
Ուրիշներուն դըղյակ շինող ամբոխն է՝
Որ ոտքի միակ մոլեգնադռույթ ոստումով
Նույն իր խորունկ գերեզմանին քարին վրա
Ահավասիկ կը կանգնի։ 230
Եվ մարդկային օվկիանն այդ փըրփրագոռ
Կեռա խորքերն իր մըռայլ.
Եվ ալիքներն հառաջ կերթան մահադող․
Եվ կը թըքեն իրենց փըրփուրը հորձքի
Պալատներուն մինչև քիվներն, ու մինչև 235
Ճակատն արփվույն անտարբեր։
Քըրջավո՛ր են, ահավո՛ր են, բայց այսօր
Հանճարներու, դարերու
Ամբողջ մտածումն, ամբողջ վաստակը խըմող
Գաղափարին արծիվի թևն ըսպիտակ 240
Եկավ դըպչիլ անոնց դեռ կույս ճակատին։
Եվ անոնք ուղխ ճամբարներե հավաքված՝
Այսօր ունին վըսեմությունն օվկիանի.
Եվ կը մռնչեն, կը հայհոյեն, կաղոթեն,
Կը հայհոյեն վերըստին։ 245
Կը մըրմըռան բըռնության դեմ ծուփ առ ծուփ.
— Վըրե՜ժ, վըրե՜ժ, նեմեսի՜ս։
Եվ Նեմեսիսն հո՞ն է, հո՞ն է մխիթարիչ
Քենն երկնային, ձյունափարփառ մարմինն իր
Լուսնակին պես ալիքներն այդ կը քաշե 250
Դեպի ծոցն իր մայրենի։
Եվ ժողովուրդն արձանին շուրջ կը դիզվի