Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետք հետքի վրա, խուռնախիտ,
Եվ կըզակներ կըռթընցրված ուռերու։
Առջևը վեհ Դիցուհվույն
255 Ամեն ոք իր վերքը կուրծքին կը բանա.
Պարմանիներ ցույց կու տան
Թևերն իրենց կոտրած՝ շըղթա կոտրելեն.
Մայրերն ահա վեր կառնեն սև-սև քողեր
Անոնց ծալքին մեջ բանալով գանկիկներ
260 Մանուկներու՝ այրուձիին տակ ճըզմված,
Եվ պառավներն անոր առջև կը փըռեն
Քըղամիդները կարմիր
Դըրժված մորթված դյուցազնական թոռներու։
Եվ կը բերեն ամենն ալ
265 Իրենց վերջին հարըստությունը՝ նըվեր,
Եվ ծրնրադիր՝ անիծախառն աղերսով
Արտասվագին միահամուռ կը գոչեն.
— «Ո՞վ Նեմեսիս, Անվրիպելի՜դ, Վրիժուհի՜դ,
Մեր տառապանքն, անկումը մեր կը տեսնե՞ս.
270 Մեր արցունքի մեկ շիթին
Օվկիանական անհունությունը արդյոք
Քու ափիդ մեջ կըշռեցի՞ր։
Բա՛վ է փառքերն ու հաճույքներն արբեցնենք
Մեր արյունին արյուններովն ու մինչև
275 Ոսկորներնուս քըրտինքով.
Բա՛վ Է սվինները պատռեն
Մեր արգանդին մեջ հավետ
Լուսաթաղանթն արշալույսի սաղմերուն,
— Բա՛վ Է անիվը գործատան փերթ առ փերթ
280 Խըլե մեր միսն և յուղոտե ճըղուղն իր.
Բա՛վ է, բա՛վ է մեր բովանդակ կյանքին մեջ
Խարազանված թիկունքներնուս վրա կըրենք
Մեր շիրմաքարն ու երթանք այսպես շիրիմ։
Վըրեժի ժամն ա՛լ հասավ.
285 նըշկահումի ամպրոպահունչ ժամն հասավ։
Ուժ տուր մեզի, ոգևորե՛ և մըղե՛․