Օձ մը հըսկա՝ գլուխը փոսեն տընկած դուրս
Լուսնի շողով կը նայի ինձ. о՛ն, եկուր.
Դու, որ ունիս այդ աչքերուդ մեջ կանանչ 205
Մահվան անուշ մխիթարությունն. օ՛ն, եկուր.
Կրունկըս քուկդ է, քուկըդ տաք
Երակներս այս. խա՜ծ ու խայթե. թող տապալ
Գըլորիմ վար, Ախուրյանի ողբին մեջ,
Եվ վարը այն որձաքարին վըրա սև 210
Ջախեմ գլուխս, ու իմ խեղճ
Հայրենիքիս փոշիներուն վըրա սա՝
Ըղեղիս խյուսը փըռեմ...