Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հավալոցեն, կամ գոմեն
Ո՛չ եզներու բարի պոչյունն, և ո՜չ իսկ
Բեղուն կըրկոոց մը հավի,
65 Ամբողջ մարագը դատարկ էր, դատարկ էր
Մառանը բաց՝ ուր բուրեցին օր մը մուշկ
Սաթ ողկույզներն հայրենական այգիին։
Այնտեղ ամեն ինչ տրխուր,
Հեգ մնացորդ մէր կողոպուտի մը վայրագ։
70 Ո՛չ մեկ սյունի, ոչ մեկ անկյան մը ետև
Կը տեսնըվեր մարդկային ձև, կամ ապրող
Շողյուն մը զույգ բիրերու։
Կը լըսվեին ձայները լոկ հարատև
Թոնրատունեն՝ ուր սարսուռով մոտեցա,
75 Ու մըտա ներս... Ո՜վ խեղճ տուն,
Լավ էր դու բանտ կամ գերեզման ըլլայիր.
Այդ հողդ ոսկոր փըտեցըներ. սյուներուդ
Մեջ դագաղներ փորեին,
Լավ էր ըզքեզ հորինող մե՛ն մի կրաքար
80 Ծովափներուն փոշի փոշի քայքայվեր,
Քան թե կանանչ երդիքիդ տակ ծածկեիր
Մարած օճախ, մեռած սիրտ հայ գեղջուկի՝
Որուն համար կանգնելը հարկ չէ այլ ինչ
Բայց թե դամբանն իր և իր հեգ սերունդին.
85 Ավա՜ղ, շինել իր ձեռքերով...

Մըտա, հոն։

Մեջտեղը տան, ըստվերին տակ այն խոնավ
Նըշմարեցի մարդու դիակ մը պառկած,
Կըռնակի վրա, դեմքը ճերմակ կը հառեր
90 Լուսամուտին՝ ուրկե՝ երգին վրա բուսած
Ճյուղ մոլոռի կարկառուն
Մինչև ճակտին կը հասներ.
Երիտասարդ կուրծքին վրա
Կար վերք մը խոր, և թերաքամ ափին մեջ