Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12. <ՀԱՐԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ>

Հայրենակիցնե՛ր,

Երեսփոխտնական ժողովը, եթե լիովին ըմբռնած է իր պարտականությունը, զոր ժողովուրդը իր վրա կը դնե, այսօր երկու անհրաժեջտություն կը ներկայանա իր առջև, որոնց ձեռնարկելու համար պետք է անվերապահ ազատամտություն և հայրենիքի սեր։

Առաջին պահանջն Է քարուքանդ ընել բոլոր հին ռեժիմի մնացորդները, բոլոր ավատական այն դրությունը, որուն արմատները դեռ մինչև այսօր չեն դադրած ժողովուրդին սրտին արյան մեջ իրենց սնունդը ծծելե։

Երկրորդ գործն է այդ ավերակներուն տեղ սկսիլ կանգնել արդարության և ընկերական բարօրության սկզբունքներուն հոյակապ շենքը։ Առաջինը՝ որքան զգուշություն և ճապուկ և միանգամայն աննվաճ կամք մը կը պահանջն, երկրորդը պետը ունի ազատամտության և ձեռներեցության։

Վերաշինության շրջանի մը մեջ ենք։ Մինչև ցարդ բռնակալ կառավարություն մը կար, որ մերը չէր, մեզի հետ չէր, այլ մենք իրեն համար Էինք․ քանի մը միլիոնավոր ժողովուրդը քանի մը հազար պորտաբույծ պաշտոնյաներու համար էր միայն։ Մեկ մարդ լոկ ազատ էր, կամ քանի մը մարդիկներ։ Հայրենիքը պետության կը ծառայեր, և պետությունը իր գրպանին։ Սակայն ինչ որ երեկ բռնակալ կառավարություն մըն էր՝ այսօր տերություն մըն է, որուն մեջ անհատը իր ազատությունը ձեռք կը բերե, ուրկե կը բխին բոլոր մյուս ազատությունները, թե՛ քաղաքայնական և թե՛ ընկերական։ Տերություն մը առավել, կամ նվազ ժողովուրդին ձայներուն ներդաշնակությունն է։ Իր կարգադիր պաշտոնին մեջ իրմե կը պահանջվի գործադրել առանց կամայականության բոլոր օրենքները, զոր ժողովուրդ ինքը տված է՝ քաղելով իր իսկ սովորություններեն,