Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

60000 են 65000 17%
65000 են 70000 18%
70000 են 75000 19%
75000 են 80000 20%
80000 են 85000 21%
85000 են 90000 22%
90000 են 95000 23%
95000 են 100000 (և ասկե վեր) 24-23%


Ներկա հարկային դրության դեմ եղած առարկությունները քննելե և անոնք պատասխանելե առաջ համառոտ կերպով ըսենք, թե սույն «աճուն տուրքի» սիստեմը նոր չէ։ Հին Հունաստանի հանրապետություններր զայն մեզմե առաջ մտածած են և տերության ձեռքը միջոց մը նկատած են՝ քաղաքացիներուն նյութական վիճակը հավասարցնելու համար։ Այդ դրությամբ հարուստը իր ավելորդով պիտի վճարե աղքատին տեղը, վասնզի աղքատը իր անհրաժեշտովը անարդար պիտի ըլլա հարուստին համեմատ վճարելը։ Հետո Սեն-Սիմոնականները այդ դրությունը որդեգրեցին, զայն դարձուցին ավելի որոշ, ավելի ըմբռնելի և ըրին իրենց նպատակին հասնելու միջոցներեն մեկը։ Բայց ընկերվարական դպրոցները զայն ընդունելուն համար՝ ըսել չի նշանակեր, թե անիկա չեզոք խորհողներու համակրությունը և պաշտպանությունը չէ դրաված։ «Աճուն տուրքի» կողմնակիցներ են Մոնթեսքիեն և Սթուարտ Միլ։ Այս վերջինս մանավանդ ժառանգության տեսակետով կըսե․ («Արդար և անհրաժեշտ է «աճուն տուրք» դնել ժառանգությանց և հրիտակներու իրավունքներուն հաստատմանց վրա»)։ Ժան Ժ․ Ռուսո, Գոնտոսե Ժոզեֆ Կարնիե, Ադամ Սմիդ, ֆմաստասերներ ու տնտեսագետներ չեն պակսիր սույն դրության օրինավորությունը հաստատելե. «Անտրամաբան չի պիտի ըլլա, կըսե Ա. Սմիդ, եթե տերության ծախքերուն համար հարուստները ո՜չ թե միայն իրենց հարստության համեմատությամբ, այլ այդ համեմատութենեն ալ ավելի հատուցանեն»։ Ժան Պաթիստ-Սե՝ մին ամենահմուտ տնտեսագետներեն,