Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

17. ՎԵՐՔԸ ԿԱՐՅՈԻՆԻ

Ուր լեշ կա՝ հոն կը հավաքվին ագռավները.
Ժողվ․ առած

Հայ աշակերտներ ընդունող ոևէ վարժարան՝ պարտական է հայության ապագան փրկելու աշխատիլ։

Դարերե ի վեր այլասերումի ենթարկված ժողովուրդ մը հարկ է ազատագրել անոր վրայեն թոթափելով իր ցեղային հատկությունները կրծող կարգ մը ժանգերը։

Արդեն իսկ իրենց հոգիին ամբողջականությունը պահող ազգեր պետքը չունին կրթելու տղան այնպես, ինչպես մենք դեռ պարտական ենք ընել․ անոնք ամենեն ավելի կը ձկտին մանուկին մեջ փրկել Մարդը, իսկ մենք Մարդը փրկելու համար պարտավոր ենք փրկել անոր մեջ վտանգված Հայությունը, քանի որ նախ և աոաջ ատոր պետք ունինք։ Լավագույն ազգերու ծոցեն պիտի ելլե լավագույն անհատը։ Իր ազգին օգտակար եղողը անպատճառ կրնա օգտակար ըլլալ Մարդկության։ — «Նախ հայրենիքս, հե՛տո Մարդկությունը» — կըսե Ֆերրի, և Ֆերրին ընկերվարական մըն է։

Պայքարը, որ սուր հանգամանք առավ տեղվույս ժեզվիթներու վարժարանին շուրջ իրեն առանցք ունի նույն այս խնդիրը՝ «Ժեզվիթները հայ մանուկին մեջ հայությունը կը մեռցնեն», — կը մրմնջե ժողովուրդը և կանցնի լռելյայն» և նույն խոսքն է, զոր կը կրկնե պրն, Մարկոսյան հոգիին ամբողջ թափովը։ Տեղվույս մեջ շատ անգամներ հուզվեր է այս խնդիրւ՝ ամեն անգամ, որ կաթոլիկացած կամ բարոյապես ինկած աշակերտի մը մեկ նոր դեպքը երևան եկած է․ խնդիրը հուզվեր է միայն, և այն ալ վայրկյան մը, ու հետո դարձյալ լռություն, դարձյալ մեռելություն, դարձյալ նկատումներ։ Վերքը