Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արյունն ու արցունքը շահագործել՝ մենր բոլոր մեր հոգիովը անեծք կաղաղակենք այդ կրոնին դեմ թեկուզ ան ըլլա հռովմեական կամ էջմիածնական, դա հավասար է մեզի համար:

Հայ հոգևորականները կըմբռնեն Նահապետ կաթողիկոսի սին հայսերով պատրվիլը և Աթոռեն վար կառնեն զայն, և ահա ժեզվիթները, միշտ քաջ էնթրիկներու մեջ, դարձյալ կը դիմեն իրենց դրամական ուժին և կը կաշառեն շահը, որ կաթողիկոսը վերստին կը հաստատե Աթոռին վրա, որպեսգի դյուրավ կարենան վերջացնել իրենց սկսած գործը։

Սա խայտառակություն է, Բե՛ռ, խայտառակությո՜ւն. սա մաքուր պրոպականդ չէ, ուղիղ միջոցներ չեն։ Երբ կաշառքը գործ կը տեսնե, երբ օտար բռնակալ մը օգնության կը կանչվի, այլևս ասոր ուրիշ անուն պետք է տալ, ոչ թե ուսման և. գիտույան տարածում:

Այդ շրջանին համար տեսնենք թե ինչ կըսե դարձյալ մեր հեղինակը. «Հռոմի գործակալներն էին (իմա՛ ժեզվիթները որ կրոնափոխության գործը հեշտացնելու համար оգնության կանչեցին թաթարական անգթությունները, փոխանակ հույս դնելու քարոզի, խաղաղ միջոցներով համոզելու վրա՝ Քրիստոսի փոխանորդ համարվողները սուլթանների, շահերի, խաների ու փաշաների բարբարոսական կրքերի վրա էին հենվում «սուրբ» հայրերը, առանց խղճահարվելու պետական անհավատարմության կասկածներ էին տարածում ամբողջ հայ ժողովրդի վրա» («Հայկ. տպգր.», էջ 355)։

Բայց ի՞նչ եղավ այս բոլորին արդյունքը. «Դժվար է նկարագրել, կըսե նշանավոր ճանապարհորդ Շարդենը, այն բոլոր հնարքները ու ծախսերը, զոր Հռոմը գործ դրավ հայերը կաթոլիկ դարձնելու համար, բայց ապարդյուն»։

Եվ կամ՝ «Կրոնափոխությունը, կ՝ըսե Լեո, տարածվում էր, թեև դանդաղ, թեև փոքր չափերով»։ «Այլ միայն, կը հավելու ան, եզվիտական հնարադիտությունը բազմակողմանի էր, ճարտար, թեև, ինչպես միշտ և ամեն տեղ անբարոյական»:

Վերջապես ահա ձեր մեջ բերած Նահապետ կաթողիկոսը և անոր դարաշրջանին մեջ ձեր ցույց տված անլուր արարքները։ Այսուամենայնիվ երբեք չեմ կարծեր, որ դուք ընդունիք այս