Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներեցեք, հայ ազգ չըլլալուն համար ես ալ մտադրեցի այլևս հայերեն չգրե՜լ․․․

Խնդրեմ ըսեք, եթե դուք հայ ժողովուրդ կը սիրեիք, ձեզի կը վայելե՞ր արդյոք Թերզյանի խնդիրով եկեղեցիին մեջ ելլեիք և կոկորդ պատռեիք, նույնիսկ ժողովուրդին և կաթոլիկ երեսփոխանության հակաոակ հանրադրություն ժողվեիք։ Բայց կարծեմ ա՜լ առնելիքնիդ առած եք։

Դեռ ինչե՜ր, ինչե՜ր․․․ Շատ հարցումներ ունիմ դեռ ձեզ ընելու և շատ պատասխաններ ուղղելու քանի որ վերքը արյունեցավ անգամ մը: Իսկ երբեմն-երրեմն երևան եկած փրովագասիոններուն գալով վը՜զզ կելիր պանա։ Միգրոպները ի՜նչ փույթ թե ո՜ւր են, ոջիլները, ուղեղ ծծող ոջիլները մեր օձիքին են փակած, և մենք օր մը, հանուն սա Սահմանադրական շրջանին, շուտով կազատինք անոնց ձեռքեն, նախապաշարումներուն ձեռքեն։