Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրականության մեջ, թե հայ վերածնությունը կարևոր բաժին մը կը պարտի իր տաղանդին, թե գալիք սերունդներու ամբողջ շարք մը դեռ իր նկարագիրը պիտի ջրդեղե անոր գանկին հրեղեն ավազանին մեջ։

Րաֆֆիի դամբանին ջահին առջև, որ հրդեհեց մեր երիտասարդությունը և ապագային խորունկ խորքերը լուսավորեց, կը խոնարհինք երկյուղածորեն ու կը համառինք երազել ԽԵՆԴԻՆ երազը։