Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հասարակության մեր վրա ունեցած վստահության մեկ ապացույցը պետք է նկատել այն պարագան, թե մինչ նախորդ շրջանը 75 հոգիով փակված էր, վերամուտի առաջի օրերեն իսկ 120-ե ավելի աշակերտներ արձանագրվեցան, թիվ մը, որ սովորական չէր ցարդ Ուսումնարանի համար։ Հակառակ. մեզի դեմ բացված եկեղեցական պաշտոնական հալածանքին, որով հոգևոր հաղորդակցութենե զրկված կը հռչակվեին Ուսումնարանս հաճախող թե՜ աշակերտք և թե՜ անոնց ծնողքը միանգամայն, հակառակ մինչև իսկ տուներու և ընտանյաց ծոցին մեջ կատարված ճնշումներու, միա՜յն 14 աշակերտ — ընդհանրապես աղքատ դասակարգե — հեռացան Ուսումնարանեն։


Բարոյական վիճակ

Ուսումնարանին բարոյական վիճակը վերին աստիճան ինկած գտանք․ ուսուցիչը, ծնողք և աշակերտք իսկ իրենց դժգոհությունը չէին ծածկեր։ Ուսուցիչներեն ոմանք նույնիսկ Ուսումնարանին բոլոր աշակերտները ճամբել և նոր աշակերտներով վերստին գործի սկսիլ թելադրեցին մեզի։ Սակայն ավելի մանրազնին քննություն մը երևան բերավ, թե Ուսումնարանին մեջ տիրող անկարգությունը ավելի արդյունք էր վերջին երկու տարիներուն մեջ տնօրենության և հսկողության բացարձակ չգոյության հետ մեկտեղ աշակերտներուն ազգային խնդիրներով զբաղելուն։ Ուստի հոգ տարվեցավ, որ բացարձակ կերպով արգիլվի աշակերտներու, ըլլա՜ ազգային, ըլլա՜ կրոնական, խոսակցություեներ կամ վիճաբանություններ ընել իրենց մեջ կամ ուսուցիչներու հետ։ Միևնույն ատեն կարկապահական միջոցներու անթերի գործադրությանը ուշադրություն և խնամք տանելով՝ քիչ ժամանակի մեջ գնահատելի արդյունքներ ձեռք բերվեցան, և մեկ քանի անուղղյա աշակերտներու արտաքսումով հաջողեցանք վնասակար մթնոլերտե մը ազատել Ուսումնարանը, որով բարոյական վիճակին բարելավման հետ ապահովվեցան նաև աշխատության և ուսման մեջ հառաջադիմության լավագույն արդյունքներ։