Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անշուշտ չենք կրնալ պարծենալ, թե Ուսումնարանը այս մասին կատարելության վիճակի մը մեջ հասցուցած ենք. բայց մեկ տարվան մեջ հառաջ եկած հաջողությունը մեր ակնկալութենեն ավելի է․ որովհետև այս աստիճան անկյալ վիճակ մը հիմնապես բարեփոխելու համար շատ ավելի երկարոգի և տեվական աշխատություն մը պետք է։


Ուսումնական վիճակ

Կրթական ո՛ևէ հաստատության ուսումնական մակարդակը պե՜տք է չափել իր բարոյական մակարդակեն։ Մեր այս համոզումն անգամ մ՝ևս հաստատվեցավ մեր վերջին տարվան փորձառությամբ։ Ուսումնարանիս մեջ անցյալ երկու տարիներու բարոյական անկումը անոր ուսման մակարդակն ալ իջեցուցած էր բարձրագույն նախակրթարանի մը աստիճանին։ Այս վիճակը հաստատեցինք ո՜չ միայն ներկա աշակերտներու քննութենեն, այլ նաև Եվյրոպա ղրկված պուրսիեներեն, որոնցմե ոմանք հակառակ շրջանավարտ ըլլալե հետո տարի մը ևս իրենց կարգը կրկնած ըլլալուն, չեն կրցած իրենց գացած վարժարաններուն ուսմանց օգտակարապես հետևիլ։ Այս մասին տարեկան զանազան քննություններուն մեջ իրենց ստացած նիշերը և այդ վարժարաններու Տնօրեններուն մեզի դրած նամակները պերճախոս ապացույցներ են։

Այդ ցավալի կացությունը դարմանելու համար մեր ըրած քննություններեն երևան եկավ, որ Ուսումնարանին մեջ վերջին տարիներս գրեթե անխտրաբար բոլոր աշակերտներու դասարան փոխել տրված է՝ առանց ուշադրություն ընծայելու հաջողակներու և անհաջողակներու և երբեմն ալ քիչ թե շատ հաջողակ աշակերտներու երկու դասարան մեկեն փոխել տալով, դասարաններու մեջ ույժերու այնպիսի անհավասարություն մը գոյացեր է, որ շատեր տկար ըլլալով, չեն կրնար հետևիլ ուսմանց և արգելք կըլլան, որ իրենց մյուս ընկերներն ալ պարտ ու պատշաճ եղանակով հառաջադիմեն։

Ուստի նկատելով, որ այս ուղղությունը կը վնասե ամեն կարգի աշակերտներու և կը վհատեցնե նաև ուսուցիչները,