Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներկա աննպաստ պարագաներու մեջ ոչ միայն չէինք կրնար խորհիլ Ուսումնարանին մակարդակը բարձրացնելու, այլ նույնիսկ երկյուղ ունեինք, թե ի՛նչ միջոցներով պիտի կարենայինք ուսուցիչներու ամսաթոշակներուն վճարումն ապահովել։ Այս կետը կարևոր էր մեզի համար, որովհետև գիտեինք թե կարելի չէր օգտակար գործունեություն մը սպասել ուսուցիչներե, եթէ մենք մեր կողմանե կարող չըլլայինք կատարել մեր հանձնառությունները հանդեպ իրենց։

Ուսումնարանիս մատակարարությանը մասին ամփոփ գաղափար մը տալու համար Ձեզի, հիշենք անոր ծախուց և հասույթից գլուխները՝

Տնօրենություն, 20 ուսուցիչ, որոնց 8 ֆրանսացի և 12-ը հայ, սպասավորներ, վառելանյութ, զանազան նորոգություններ, տպագրական և այլ մանր ծախք, տարեկան 1035 օսմ․ ոսկիի կը հանգին։

Ասոր փոխարեն իբրև հասույթ ունինք․

Օսմ. կառավարության հացի և մսի օսմ. ոսկի
ռոճիկի արժեքը » » 288
Ֆրանսական կառավարության տարեկան նպաստը » » 220
Ազարյան Վսեմ. Արիստակես էֆ.- ի հրիտակեն » » 180
Աշակերտներու թոշակներե գոյացած տարեկան » » 212
Գումար 900


որով պյուտճեն կը ներկայացներ 135 օսմ․ ոսկիի բաց մը։

Խնամակալությունս այս վիճակին դարման մը խորհելու մտահոգության մեջ էր, երբ բարեսեր անձնավորության մը ինքնաբերաբար տասն օսմ․ ոսկիի նվեր մը ըրավ Ուսումնարանիս։ Այս առաջին հաջողությունը արծարծեց մեր եռանդը և մղեց զմեզ ավելի վստահությամբ, դիտելով ապագան, հասույթի նոր ազբյուրներ որոնելուԼ