Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետևաբար դիմեցինք Ազգ. Վարչության և պարզելով Ալլահվերտյան հրիտակի կտակարարներու հետ գոյացած համաձայնությունը, խնդրեցինք որ դարման մը խորհվի ներկա տարվան պյուտճեի պակասը լրացնելու համար։

Եթե չեմ սխալիր, Հասարակությանս տարեգրություններուն մեջ առաջին անգամն ըլլալով, պետք է արձանագրել, թե Վարչ․ Պատկ. ժողովը Պատրիարքարանի սնտուկեն 50 օսմ․ ոսկի օժանդակություն մը ըրավ Ուսումնարանիս, հակառակ իր դրամական նեղությանը, այսու ցույց տալով, թե Ազգին բարերարներուն ձայնը որքան շուտ կարձագանքե այս շրջափակին մեջ և թե ի՞նչ մեծ նշանակություն ունի Վարչության համար կրթական գործին մղում տալու պետքը։

Սակայն և այնպես, դեռ դրամի պետք ուներ Խնամակալությունս և երկրին ներկա պալմաններուն մեջ շատ դժվար կը տեսներ մեր անմիջական շրջանակին մեջ կարևոր նոր оժանդակություններ գտնել․ ուստի դիմեցինք եգիպտաբնակ Վսեմ․ <աշուք> Հովհաննես պեյ Մաթոսլանի, այն ազնիվ ազգայինին, որ գեղեցիկ նամակով մը 40 օսմ. ոսկիի նպաստ մը ըրավ Ուսումնարանիս։ Շնորհակալություն այն պատվական հայուն։ Վսեմ. Մաթոսյան պելի այս ազգասիրական ժեսթը ցույց կուտա, թե ո՞ւր որ ալ ըլլա հայը, իր բնագավառին մեջ, Պոլիս թե՛ Եգիպտոս, ան միշտ կապացուցանե, թե բաբախուն սիրտ մը ունի դպրոցի և կրթության համար, որովհետև համոզված որ հո՞ն է ապագան, հո՜ն է մեր հառաջդիմության բանալին։

Խորապես երախտապարտ ենք բոլոր բարեսիրտ նվիրատուներուն իրենց խիստ թանկագին օժանդակությանը համար, սակայն և այնպես, Տիկնայք և Տյարք, Ուսումնարանիս ելևմուտքը դեռ չէ հավասարակշռված և մեր պատվական բարեկամները՝ Զարեհ էֆ․ Բեքմեզյան և Գրիգոր էֆ․ Պեճիտյան, աղնվաբար հանձն առին հանգանակությամբ մը հոգալ և լրացնել մեզի պակսած գումարը։ Քաջահույս ենք, թե ամեն հայ անհատ պարտականություն մը պիտի նկատե իրեն դյուրացնելու հանգանակության գործը, միջոց ընծայելով մեզի շարունակելու սկսված այս ազգաշեն ձեռնարկը։