Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շաթոպրիան կըսե. «Ամեն ջանք ընդունայն պիտի ըլլա զԱստված բացատրելու, բավական է ըսել՝ է...»։

Ո՜հ, հիրավի, ո՜ տառդ նվիրական, դուն ամեն ինչ ես, դուն կյանք ես, դուն հավիտենական Սերն ես։ Թո՛ղ որ խորին երկյուղածությամբ խոնարհիմ առջևդ, երբ եկեղեցվո մը ճակատը՝ եռանկյունի մը միջև զքեզ կը նշմարիմ ճաճանլներու մեջ փառապանծ։

Առաջին անգամ, երբ մանուկ շրթներով քեզ հնչել սովրեցա կարծես այն օրեն ես իմ էությունս ճանչցա։

Այո՜, ձեզմով սովրեցա զզվանքի հեգնող ծիծաղ մը ձգել քու հակառակորդիդ չ-ին վրա, որ լոկ սխալանք մ՝է, անէացող նյութականություն է, սկեպտիկի մը ցնորքն է, գարշություն է, մղեղ է, ոչինչ է։