Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շատ բացառիկ պարագաներու մեջ միայն ձևի փոփոխությունը գաղափարը չի բառնար։ Այսպես, եթե ըսեմ․

Կանձրևե փոխանակ անձրև կուգայի
Ծնրադրեց » ծունր դրավի
Ձայն մը ճնչեց » ձայն մը լսվեցավի

Այսպես են նաև հոմանիշներուն մեծամասնությունը։

Այս պարզապես քերականական սրբագրություններեն դուրս՝ միշտ գաղափարը կը հետևի ձևին։ Օրինակի համար կըսեմ.

«Լոս Ապշությունը իր թափոր ու շփոթած աչքերը կը բանա»:

Կաշխատիմ և կը ձևափոխեմ այս խոսքը՝ մինչև տամ անոր հետևյալ կաղապարը․

Հոս Ապուշությունն է, որ իր պարապ և շվարած աչքերը կը լայնցնե (Ա. Չոպունյան)։

Գաղափարը փոխվեցավ այս նոր ձևին նրբություններուն համեմատ։ Ապշությունը և Ապուշությունը միևնույն բանը ըսել չէ, բանալ և լայնցնելը՝ նույնպես, իսկ պարապին, շվարածին և մյուս կողմե շփոթած ու թափուրին միջև նրբության որոշ տարբերություն կա։

Այլ օրինակ․

«Ճրագներուն շարժուն և աղոտ լույսին մեջ վիրավոր մարմիններ կը գալարվեին, հիվանդ դեմքեր ճագար ձևեր կառնեին»:

Լավ Է ըսեմ. — «Ճրագներուն դողացող և դալկահար լույսին մեջ վերքերով ծածկված մարմիններ կը սողային, ավրշտկված դեմքեր կը ծամածռեին» (Ա. Չոպանյան):

Վասնզի շարժիլը՝ դողալ չէ, ոչ ալ աղոտը՝ դալկահար, վերքերով ծածկվածը ավելի խիստ իմաստ ունի։ Գալարվիլը չի ըսեր այն, ինչ որ կըսե սողալը: Ավրըշտկված բառը հոգի մը ունի և զմայվելի պատկեր մը կը դառնա հոս։

Ուրեմն ընդունինք, որ խորք և ձև միևնույն բանը կը կազմեն։ Կտորի մը համար սխալ է ըսել․ «Խորքը լավ է, բայց ձևը