Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ


1. ՎԻՊԵՐԳԵՐ

Ա․ Տելի — Քեշիշ Տեր Օհանի կյանքեն դրվագ մը, Ուրացողը: «Զեյթունի անցյալեն և ներկայեն» (տե՛ս Ա հատոր, էջ 69)։

Բ․ Կմախքե սիրահարը. — Օրիորդի պարահանդես գնալը, նախասենեկին մեջ մեծ հայլիին առջև կը զարդարվի, հայլիին մեջ մահն Է, որ կմախքաձև կը պատկերանա անոր։ Օրիորդին ձեռքերը, մազերը շտկած պահուն կարկամած կը կասին, կմախքը կըսե՝ Սիրե՛ զիս, սիրե՛ զիս։ Սիրահարը դեռ լերը անդունդի գագաթին կը սպասե․ Մահը կ՝անհետի։ Պարասրահը։ — Օրիորդը կը <1 անընթ․> դիմակավոր պարոնի մը հետ։ Պարը։ — Անոնք սենյակ մը կերթան, պարոնը դիմակը վեր կ՝առնե, կմախքաձև մահն է կըսե՝ Սիրե՛ զիս. սիրե՛ զիս։ Սարսափի տրամախոսություն մը։ Վերջապես օրիորդը կըսե՝ Վաղը: Վաղը իրենց սեմեն իր դագաղը կը հանեն։ Դագաղին մեջ մահվան հավերժական համբույրը կուտա։


2. <«ԿՅԱՆՔԻՍ ԳԱՆՁԱՆԱԿԸ»> ԾՈՑԱՏԵՏՐԻՑ

Գիտական

Արդի տնտեսական շարժման մեջ հինգ դպրոց կը նկատվի, հինգ ուղղություն՝ բավական եղածին չափ բնորոշ.

Ազատական դպրոց

Ասոնցմե մին ազատական կը կոչվի իր նշանավոր բանաձևին պատճառավ, «Թող ըլլա, թող անցնի», «jaissez-faire, laisse—passet»։ Բայց աս իրավցնե «դպրո՞ց» մըն է։ Իր կուսակիցները մեծմտությամբ կը պաշտպանին և կը ձկտին նույնիսկ գիտությունը մատնանշել․ անոնք ինքն իրենց