Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իմաստություններես ոև՛Է մեկը փակված է. ուրեմն, ո՛վ երկնայիհ լույս, մանավանդ իմ ներս ծագե, թող քու ճառագայթներդ ոգվույս ամեն զորություններուն մեջ թափանցեն․ աչքը՝ հաստատե հոգվո՛ւյս մեջ, անկե վերցուր փարատե մշուշը, որպեսզի մահկանացու աներևույթները տեսնվին աչքիս, և ես պիտի խոսիմ։

ՄԻԼՏՈՆ


5. <ՎԵՆԵՏԻԿ >

Վերջապես չեմ կրնար զսպել Վենետկո վրա խորհելու և գրելու բաղձությունս, այնքան միտքս տարածված և հաստատված է անոր բազմաճյուղ ջրանցներուն մեջ, ինչպես վիթխարի խարիսխ մը անդնդաժայռերուն կողերն ընդգրկող։ Վենետիկը մոռնալ ինծի համար կը նշանակե մոռնալ քերթողական արվեստս, բոլոր գույնները երգիս, զոր մարդկային հոգին կը դիտե անկախաբար աչքին բոլոր կարողություններուն։

Գույնները երգիս, ըսի, ահավասիկ այդ երգող գույններն են, որոնք Վենետիկը մուսաներու քաղաքը կընեն։ Ան ամբողջ մարմարեղեն սիրենա մըն է՝ Ադրիականի եզերքը կառուցած։ Սիրենա մը, որուն ոտքերը միշտ անդունդներուն մեջ ալեծավ քալեցին, առանց զգալու արևը և իր ճառագայթները իրենց մատունքներուն ընդմեջեն շողարձակ․ Սիրենա մը ավազուտքին վրա դարերով նստած, իր բոլոր արևելյան մեհևանդներուն մեջ, ջուրը իր մազերն ի վար միշտ հոսանուտ, ջուրը իր ծոցին մեջ, ջուրն իր բիբերուն մեջ, իր ողորկ պորտին և իր ափերուն գուռին մեջ։

Ջո՜ւրը, մոգական ջո՜ւրը․ ահա բոլոր փառքը անրջական քաղաքին․ ան իր կյանքը և իր մաճն է միանգամայն։

Երբ ստվերները կը խոնարհին և լուսընկան միջոցին ամայության մեջ և ծովուն ամայության մեջ միանգամայն մեծագոգ նավակի մը նման, որուն առագաստները գուցե՝ թևերն են անծանոթ հրեշտակի մը, նավարկե դեպ վեր և տուներուն շարքերուն