Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1902


2. <ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԹՃԻՅԱՆԻՆ>

<Ապրիլ, 1902, Կ․ Պոլիս>

Փոքրիկ բարեկամս,

Հայրդ երբեմն նամակներդ ինծի կուտա, զորս ուրախությամբ կը կարդամ. վայելուչ պարզությամբ մը գրված են անոնք, և անկեղծիկ զգար մանդ ու սիրույդ դրոշմը կը կրեն։ Ես միշտ զքեզ կը հիշեմ և հուշերու մեջ կը սիրեմ հավետ։ Ապրե՛, ուրիշ բան չունիմ ըսելիք, զի ըսելիքներս մինչև ցարդ վարժապետներուդ և ծնողացդ ըսածներուն կրկնումը պիտի ըլլա․ ապրե՛ և աշխատե՛. «Աշխատությունը կենաց և ապագային ջահն է»։

Իմ տեղս համբուրե Վեր<ապատիվ> Հայր Աթանասին սուրբ աջը, կաղաչեմ չի մոռնաս։ Մասնավոր սիրո բարևներս Հիշե Մեղրյանին։

Մնամ քույդ
Դանիել Գ. Չուպուգքյարյան


3. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԹՃԻՅԱՆԻՆ

<Ապրիլ, 1902, Կ․ Պոլիս>

Սիրեցյալդ իմ Հովհաննես Աթճիյան,

Հայրենակցության և բարեկամության սիրով կը հիշեմ զքեզ անդադար, և այս անկեղծ հիշումներուս մասամբ իվիք հագուրդ տալու համար ներկա երկտողի կովս զքեզ կը բարևեմ ու կը մաղթեմ որ խոր սրտե, որ սուրբ ուխտիդ մեջ Աստված հաստատ պահե։