Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաջողությո՜ւն․ այս բառին համար աներեսաբար Ձեզմե մաղթանքի բույլ մը կը խնդրեմ, շնորհմանը վրա չեմ տարակուսիր։

Սիրելի հորեղբայր, ամենքս մեյ մեկ անկյուն թափթփած մնացինք իր<արից> անջատ-անջատ։ Երանի՜ թե ողջ-առողջ զիրար գտնենք ու Չպուգքյարյան համեստ գերդաստանը իրավամբ իրարու գրկաց մեջ զիրար երազեն, սիրեն և սիրով ապրին ու մեռնին։ Երջանիկ կյանք։

Մնաս բարո՜վ, սիրելի հորեղբայրս, մնաս բա՜րով, հոգվո և սրտի ամբողջ գորովով մը ձեռքերնիդ կը սեղմեմ և արցունքը ալքիս մեջ կը մրմնջեմ՝ «Ի քաղցր տեսություն»։

Ձերդ՝ Դ. Գ. Չ.


1903

7. ԹԱԳՈԻՀԻ ՊԱՂՏԻԿՅԱՆ—ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ

<2 նոյեմբեր, 1902, Վենետիկ>

Անուշակ մայրիկ,

Ձեր ձեռագրով՝ Ձեր նամակը ինծի անակնկալ մեղավ, քաղցր անակնկալ մը։ Ասկե վերջ պիտի գրեք, այնպես չէ՞, քանի որ Ձեր սրտին՝ ալ մե՜կ կտորը միայն պանդխտության մեջ է։

Մեծ ջանքով մը գրերնիդ կարդացի, թուղթը՝ մեյ մը աջ դարձնելով մեյ մը ձախ և քիչ մըն ալ մարգարեանալով․ այս ջանքը քաղցր էր ինծի, ինչպես Ձեր հիշատակը քաղցր է և ինչպես Դուք ամենաքաղցր եք։

Իմ գալուստս կերազեք, հե՞. աղոթք ըրեք, սիրելի մայր, աղոթք ըրեք․ ա՛յդ ալ կըսա։

Եղբորս կրթությունը հորս թողուցեք, Դուք միայն սիրեցեք զինքը և խնամեցեք։ Երջանի՜կ է այն մանուկը, երբ կրթող հայր մունի և խնամող մայր մը, ըսածս գիտեմ։

Վահանիկս թող միշտ՝ իր խաշնահավի գծերովը գեթ տող