Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս տողերը գրած եմ կազմության հետևյալ մտածումով. ընել սկզբնավորություն մը ընտանի և ուժեղ բացատրությամբ, ա՜յնպես որ ան ըլլա վսեմ և միանգամայն բնական. այսպեսով իմաստի վսեմությունը ձևին բնականությունը ճապաղության մեջ իյնալե պիտի արգիլե, իսկ բնական ձևը վսեմին իմաստը պիտի չդարձնե խիստ և օտարոտի՝ քանի որ քերթվածը կուղըղվի բարեկամի մը։

Հետո. ըսել բժշկին առաջին, անմիջական, որակիչ կարողությունը, որ միանգամայն իր նպատակն է. Մահն սպաննել... քանի որ միջոցները երկրորդական են, և անոնց երկար թվարկումե մը վերջ՝ «Մահն սպաննել» բացատրությունը խիստ թույլ պիտի գա։

(Հանդուգն գործ՝ ուր կա վըտանգն ահարկու
Խաբված սիրո ըմըոստության դիպելու
Ինչպես խաբված ռամիկի):

Գլուխդ խոթ կուրծքի դնելը հանդուգն գործ մէ, ուր խաբված սիրո ըմբոստության դիպելու վտանգը կա՝ ինչպես խաբված ռամիկի ըմբոստության։ Իմաստը հասկանալի է, բայց իր սեղմության պատճառավ՝ ո՜չ դյուրությամբ. կուռ է ան և արդյունք՝ հանկարծական կրքոտ զգացումի մը. անպատճառ հապճեպով կարդացած եք զայն, որ Ձեզի անորոշ թված է և թույլ. ա՜յն է զարմանալին, որ այս տունը ընդհակառակը ես մյուսներեն ավելի գերադասեցի։

Պիտի տանիմ Աշխարն մ(հույսի գերեզման)

Ալ ավելի խոր ցավերով, տըխո՜ւր՝ քան

Կես շիրմաքարը ցեղին

Այս վերջին նմանության մեջ պետք եղած տխրությունը չեք գտնար, ճիշտ պիտի ըլլար այդ տեսությունը, եթե տխրությունը դատվեր միմիայն առերևույթ: Ընդհանրապես երկու տեսակի կը բաժնեմ տխրությունը՝ արտաքին և ներքին, առաջինը նկարչական է և կը խոսի մեր աչքին ու ճաշակին, երկրորդը իմացական է, հետևաբար նախ կը խոսի մեր գիտակցության և հետո՝ սրտին։ Ավելի պարզեմ միտքս. Աշխարհը կրնա