Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարձնեին այս ձայնը, և սեմին վրայե՝ լուսինը անոր աչքերուն արյունի բծեր կը ցոլացներ․․․ Տղան սարսափահար կը շարունակեր իր կանչը՝ Հայրի՜կ, մայրի՜կ։

Հայրն ու մայրը խուսափուկ խմբին հետ կը կորսվին լռորեն․․․

Խոզխոզված մարմիններու հարստահարյա՜լ ստվերներ․․.


*

Անիկա սև ագռավի մը ետևեն կը վազեր, զառիվար, և իր շրթները հեշտանքի երգ մը կը թրթռացնեին, որ քեզ իրե՜ն կը կախարդե։

Կը վազե՜ր, երբ անոր ըսի․ «Տեսա՞ր ծաղիկը, որ քու վազքեդ քեզի հակառակ կանցներ․ ծաղիկը՝ ներողության․ ճշմարտության և անթառամ արշալույսին անթառամ փթթումը»։

Այնպիսի ժպիտ մը դարձուց ինծի, որ կուզեր ըսել Կատա՞կ կընես։

Դեռ կը վազե՜ր, երբ գթությամբ մը աղաղակեցի․ «Հիմա, ճիշտ քովդ, տեսա՞ր աղավնին, որ ագռավին հակառակ թռիչքով մը կսուրար, աղավնին՝ անբծության, գիտության և լուսնային Միջոցին»։

Անիկա հուսահատական արտորանքով մը հեծեց՝ Տեսա... Բայց ո՜ւշ է, ոտքերուս արագությունը զառիվայրեն ա՜լ դժվար է կեցնելը։

Եվ գահավիժեց ան իբրև կույր մը՝ իր կենաց ճամբուն մեջ։

Այս կուրությունը անհավատության ստվերն է, որ հոգվույն մեջ աչքը կը փորե՜...