Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մօրորելու զիս, որուն համար «Անահիտ» մը կարդալը ինձ մեծ երջանկություն մըն է։

Շնորհակալություններս քերթվածիս հրատարակմանը։

Կը ղրկեմ ուրիշ մը. աս ալ հանձնելով Ձեր ազատ դատաստանին։

Միջավայրս բոլորովին հակաբանաստեղծական է. ստիպված եմ հիշատակներես ներշնչվիլ։ Ներփակյալը հիշատակ մըն է, զոր մանկական տաք երևակայությունս հայ գյուղի մը շրթունքեն, սարսուռով, մինչև այս օրս հասցուց։

Ուրիշ առթիվ երկար կը գրեմ։

Սենյակիս հետ փոխած եմ բնակած փողոցս. հասցես կուտամ․

Metdepenningen 15, (Belgique), Gand

Ձեռքի սիրալիր սեղմումներով

Մնամ Ձերդ
Դանիել Վարուժան


19. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

13 հունվար, 1906, Սան

Սիրելի Պազարճյան,

Ստացա Ձեր քարտը։ Այն երգին ներշնչումը Ձեզի կը պարտիմ։ Լսած էի Փարիզ և այլուր հայ բժիշկներուն ըրած շահադիտական այլանդակությունները. ատոնց և Ձեր ազգասեր իղձերուն և ապագային մեջք միտումներուն հակադրությունը ինծի ժայթքել տվին այդ շեշտերը։ Երկրորդ բժիշկի Ձեր պաշտոնը ուրախացուր զիս։ Շնորհավորություններս։ Նամակներու քայքայիչ ազդումը մտասուզումի և երազանքի վրա, զոր ինծի կանդրադարձներ՝ խիստ ճշմարիտ կը գտնամ անձնական փորձով։ Մեր թղթակցության տևականությունը ես ժամանակին հաջող կամ անհաջող նպաստումին կը թողում։ Կը հարցներ, թե ի՜նչ կընեմ հոս։ Գրական և իմաստասիրական