Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համալսարանի ղասախոսության կը հաճախեմ։ Վերջերս սկսա ճառախոսություններ ընել մեր ազգին վրա հոս քանի մը ընկերություններու մեջ։ Հուսամ, թե օգտակար պիտի ըլլամ հայրենիքին։ Դեռ կարդացած գիրքերս են Հյուկո, Շեքսփիր, Լեոփարտի և գեղարվեստի պատմությունը։ Ձեր կարևոր գրելիքներուն կը սպասեմ։

Ձեռքի սեղմումներով՝

Վարուժան

նոր հասցես է՝
Daniel Tchiboukkear
Rue Metdepenningen, № 15
(Belgique) Gand


20. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

29 հունվար, <1906>, Կանտ

Վերապատվելի մեծ Հայր,

Ձեր քարտն ընդունեցա․ ան սիրելի եղավ ինձի և օգտակար։ Ձեր խրատները կը կատարեմ. պիտի ջանամ այս օրերս հանդարտորեն պատասխանել այն նամակին։ Բայց կարծեմ քանի մը նուրբ անդրադարձումներ անօգուտ չեն ըլլար ըմբռնել տալու համար, թե հարաբերությանց մեջ ազնվական և ավելի ուղղամիտ գործելակերպ մը կա, քան իրենցը՝ <գործածած> այնքան անպատշաճորեն (այս բառին մեղմությունը շնորհք մըն Է իրենց)։ Ձեզ այնքան հուզված և անոքող գրելուս շարժառիթը այն էր, որ մերձամոր և հայրական զգացումներուս առջև կը գտնվեի։

Կը գրեր․ «Այս կողմերը արձագանքներ կը հասնին»։ Չեմ կարծեր, հետևցնելով մեր այստեղի լռութենեն։ Թերևս հող ուրիշներն արձագանքներ հղացվին սաղմնավորված յոթնալեզվյան բամբասանքեն և միականի <ի>ն էնթրիկներեն: Ցավալի է, և ես կարծեմ թե զՁեզ և թե մեզ նեղելեն և վրդովելեն