Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլալու) Ատա նեկրիի «Fatalita»[1] հատորը․ ղրկե ան ինծի և հաշիվը հետը։ Տխուր լուր մը գուցե լսած ես․ Գ․ Թարխանյանը Մ․ Տեր—Հովհաննեսյանի հետ բանտին մեջ մեռած են գտնված․ բնական է թուրքերը կըսեն, թե անձնասպան են եղած՝ իրենց ստոր դավը ծածկելու համար։ Պաշտո՜ւմ իրենց շիրիմին։ Նամակեդ կսպասեի, որ վարժարանին քաղաքականությունը գրեիր, ի՞նչ լուրեր կան մեր վրա։ Հետո Տյոքը ի՞նչ կընե․ իր տեղեկությունները տուր։ Խամպեկոֆեն շատ շատ ողջույններ։ Միշտ քեզ սիրող եղբայրդ

Դ. Վարուժան


25. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

6 փետր», 1906, Կանտ

Սիրելի տոգ<թոր> Պազարճյան,

Ձեր նամակին ամեն մեկ տողը կարծես վերածնություն մը ստեղծեց մեջս. խորհուրդները, զոր ինծի կուտաք՝ Ձեր կուրծքին տակ բարեկամե մը ավելի եղբայր մը կը մատնեն ինձ․ զանոնք համապատասխան հողի վրա կը սերմանեք շնորհակալությո՜ւն։

Կը գրեք․ «Առաջին անգամ, որ անշահախնդիր թրքահայ կարևոր մեկը ճանչնաս՝ ինծի լուր տուր»։ Այդ մասին դեռ անլուր եմ, եթե չեմ ուզեր զՁեզ Ձեզի մատնանիշ ընել։ «Հայ գրականությունը իր ինքնուրույնությունը կը կորսնցնե»։ Շատ ճիշտ Է։ Արդեն իսկ կորսնցուցած է։ Արվեստը մեր արվեստը չէ, իսկ գաղափա՞րը․ երբե՜ք։ Ըստ իս, և տակավին ինծի համար՝ ահա օրենքս․ Մեր գրականության մեջ՝ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային: Որ է բանաստեղծը—սիրտը՛ Թորգոմյան, իմաստասերը—միտքը՝ համազգային։

Այսպեսով մեր զարգացումը հառաջդիմական տարրերու

  1. Ճակատագիր