Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ. Հ․ Թիրյաքյանի «Շահնամեի» այս մեկ կտորին թարգմանությունը ներդաշնակ գտա, բայց քիչ մը շատ գրաբարախառն և թույլ լեզվով․ բայց պետք չէ մոռնալ, որ արևելյան լեզուներեն թարգմանելը ավելի դժվար է արևմտյանեն։ Եթե հիշյալ պարոնը «Շահնամեն» ամբողջապես թարգմանե՝ քիչ մավելի ջղուտ և մաքուր լեզվով՝ իրավցնե պատվաբեր և անմահանալի գործ մը արտագրած պիտի ըլլա։ Ուղղաբերձ բազուկներով մեր Եվրոպա՜ աղաղակելը շա՛տ լավ, բայց քիչ մըն ալ մեզ և մեր դրացիները հարկ Է ճանչնանք։

...Չմոռնամ ըսելու որ Вarbier-ի «Jambes»[1], քերթվածները, և Hugo-ի «Chatiments»[2]—ները կարդացի. գրեթե երկուքն ալ միևնույն բնադրոշմն ունին. ուժով են և աղվոր, ունին հեգնության մը խառնված ցասույթի, որուն խորը միշտ գութը կանգուն Է։ Առաջինին մեջ հիանալի Է «Сиre»-ն[3] երկրորդին մեջ «Waterloo»-ն[4], և երկուքին մեջ՝ վսեմը:

Արդյոք Միսկևիչի գաղղիերեն թարգմանության մը հասցեն գ իտե՞ք, տեղյակ եմ, որ հոյակապ հանճար մըն է և կը փափաքիմ կարդալ։

Ձեզ կուղարկեմ քերթված մը «Անահիտի» համար և խնդրելով Ձեր կարծիքը, կը մնամ սիրալիր ողջույններով

Ձերդ
Դանիել Վարուժան


37. <ԱՐՍԵՆ ՂԱՋԻԿՅԱՆԻՆ>

<20—22 մարտ, 1906, Կանտ>

<Հայր Արսեն Ղազիկյան>

Ձեր նամակը ստացաճ. գոտեպնդող էր իր խրախուսանքը, քանի որ վարպետի մը գրչեն կը ցայտեր։ Ըրեք Ձեր դիտողությունները․

  1. Բարբիեի «Յամբերը»
  2. Հյուգոյի «Պատիժները»
  3. «Կյուրեն»
  4. «Վաթերլոոն»