Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զատկական արձակուրդնիս լրացավ։ Ունիմ մեծ վաքանս, հունիսի վնրջին շաբթուն կսկսվի և կը լրանա հոկտեմբերի կեսերին։

Կուտամ ամսահաշիվս․

սենյակ, ճաշ, քարյուղ 75
գիրք 8, 50
նամակ, քարտ 2, 50
լվացք 2, 10
թուղթ, մելան — 50
կոշիկի նորոգում 9
թատրոն 1
մանր—մունր 1
           99 — 60

Խորին շնորհակալությամբ «Արաքսին» երկու թիվերն ստացած։

Շնորհակալությամբ ստացա «Շիրակի» երկու թիվերը ու կարդացի ի մեջ այլոց Ձեր գրած ծանուցումը «Սարսուռներուն» մասին։ Լոկ ծանուցում էր ան պիտի ըսեի՝ ըլլալով հատորին երեսագիրը, եթե<չէր> մութի մեջ մնացած <2 անընթ.> քննադատություն մը, որուն երկու մոլորած երկընի <1 անընթ.>. ահա ինչու զայն <բարյացակամ> գտա ջերմագին շնորհակալոuթյոuն այդ մասին.

Հարգանքներով Ձերդ
<Դ. Վարուժան>


43. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

5 մայիս, 1906, Կանտ

Սիրելի տոքթ<որ> Պազարճյան,

Եթե Ձեր քարտին ուշ կը պատասխանեմ անոր համար որ զբաղումներս արգելք կըլլան հաճոյքներուս։ Քանի որ ինծի ամենամեծ հաճույք մըն է (թող թե կրթիչ ալ) Ձեզ հետ թղթակցելս։