Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներկայիս գրած եմ ընդարձակ քերթված մը, որ «Զարդին» ընդհանուր և բնորոշիչ մեկ փոքր նկարն է, գուցե առանձին պռոշյուրով մը հրատարակել տամ, եթե չհաջողի մտադիր եմ ղրկել «Անահիտին»։ Առայժմ ընդունեցեք փոքր ոտանավոր մը և ընդունեցեք նաև, անգամ մը ևս, իմ խանդոտ շնորհակալություններս, և շնորհավորություններս «LeS trouveres armeniens» Ձեր օգտակար և հոյակապ գրքին երկրորդ տպագրության առթիվ։

Սիրալիր ոդջույններով

Ձերդ
Դանիել Վարուժան


57. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

3 նոյեմբեր, 1906, Կանտ

Սիրելի տ<ոքթոր> Պազարճյան,

Ստացա վերջին քարտերնիդ։ Գուցե Ձեզ չափ ուրախացա պալկարահպատակ ըլլալնուդ և սպայից վարժարանը մտնելնուդ մասին՝ որքան Դուք պիտի ուրախանայիք, եթե քանի մը տարի ավելի Եվրոպա մնայի։ Կը կարծենք, որ Ձեզ հուսախաբ ընենք ես և Դերենիկը, — տեսակետով, զարգացման անշուշտ, բայց մտավորական հողին վրա արդեն Ձեր բարևը՝ մեր չուկետին՝ ապացույց մըն էր մեր բերման և կամշոտության, իսկ գուշակություն մը՝ մեր անխոտոր ժամանման, հետևաբար, եթե Դուք հուսախաբ ըլլաք՝ Ձեր գուշակության մեջ պիտի ըլլաք, այդ անհուսալի է, քանի որ գուշակության ավելցած է Ձեր բարոյական խթանը, որ ապացուցվածին մեջ կը պակսեր։ Ինձ քաղցր է գալ Ձեր գրախոսականին՝ գուցե դեռ Ձեզ կատարյալ կերպով երախտամատույց չըլլալուս համար, քանի մը տողերը, որով ուզեր էիք ինձ որակել զայն, որոշ գաղափար մը չտվին, պիտի խնդրեի, որ տպվելեն առաջ անգամ մը կարդայի, կարծիքս կը լսեք ձեր կարծիքին վրա՝ Գրքին գրական արժեքին մասին, հոԳ չէ և ոչ ալ կարևոր, որ ազդեցություն