Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունկդրե և շատ-շատ քանի մը հարցումներու պիտի պատասխանե — ասոր կըսեն լույսի վաճառականություն։

Ի՞նչ ընեմ — արձանագրվեցա, որպեսզի գեթ քանի մը շաբաթվան դասերես ետ չմնամ՝ խոստանալով, որ քիչ ժամանակեն կը վճարեմ այդ 250 ֆրանքը։

Խորհեցեք այս մասին․ ես կսպասեմ Ձեր պատվո կարգադրության։

Այս ցավ է ինձի, որքան ես կը խուսափիմ՝ այնքան կստիպվիմ Ձեզ նեղություն պատճառել։

Երկարեցի նամակս։

Ընդունեցեք մաղթանքներս և համբույր Ձեր սուրբ աջին․ մնամ Ձերդ խոնարհ

<Դ. Չպուգքյարյան>

Հ. Գ. Եթե կարելի է ներփակյալը վերադարձնեիք, թերևս ինձի հոս պետք ըլլա։

Դ. Չ.


59. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

20 նոյեմբեր, 1906, Կանտ

Մեծ Հայր,

Լի շնորհակալությամբ ստացա դրամը, որուն հաշիվը ամսույս վերջը Ձեզ կը գրեմ։ Երկտող մը ինձ կիմացներ, թե հիվանդ եք և քիչ մը կուշացներ նամակիս պատասխանը․ ասի հոգ չէ. ես խնդրած եմ, որ գեթ 15 — 20 օր մը սպասեն տարեվճարմանը։ Ինչ որ զիս տխրորեն կազդե՝ Ձեր հիվանդությունն է, զի կը լսեմ, որ նույնիսկ անկողինն եք։ Ես կաղոթեմ և կը հուսամ լիովին Ձեր շուտ առողջության։ Կենթադրեմ, թե ցրտերուն հետևանքն Է։ Ձմեռը կուգա և ձմեռը ինչպես վիճակի, այնպես ալ կազմվածքի համեմատ հաճելի է կամ ատելի։ Բայց ան ալ միշտ մեկ հատիկ տաք ճառագայթ մը կունենա, զայդ կը մաղթեմ Ձեզ, և չեմ տարակուսիր, թե շուտով կանցնեք,