Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դարերուս կը հաճախեմ, քանի կը հառաջանանք՝ այնքան հմայք մը կստանան անոնք․ արդեն վարժարանին մեջ ծնած ուսման կորիզը օրեօր ներսս առողջ զարգացում մը կստանա։ Սորվելու, ուսումնասիրելու և ստեղծելու մղում մը յիս կը գոյանա․ ճիշտ է, տակավին տարտամ, տակավին տժգույն, բայց առողջ և հարաճուն։ Օր մը, երբ անոնք ավելի զորեղնան և ավելի բեղնավորին՝ գուցե երևակայությանս զանոնք իր ինքնուրույն սերմին հետ շաղվե և արտադրե։ Դեռ ինքզինքս հունտ մը կզգամ, գրեթե փոշի մը՝ խնամարկու ձեռքերե նետված ջերմ արեգակին և մայիսի անձրևի տակ․ անոր միջի սերմնատակը մաքուր է և զորեղ. պիտի չվիժի ան, ոչ, պիտի չուզեմ, որ վիժի, ահա այն ատեն ես իմ նպատակիս կը հասնիմ, երբ օգտակար ըլլամ ազգիս և խինդ՝ մշակներուս։

Գրիգորը բոլորովին առողջացած է․ ինչ որ առողջանալիք չունի, այն ալ տեղվույս խոնավ և մշուշոտ կլիման է, որ միշտ ամեն կազմություն տրամադիր կընե հիվանդանալու։ Բայց Գրիգորը բոլորովին անցուցած է տկարությունը, արդ մանավանդ զգուշավորությամբ ավելի կը կազդուրվի։

Կողջունե զՁեզ, համբուրելով սուրբ աջերնիդ՝ մաղթելով ինծի հետ առողջություն Ձեզ։

Հարգանքներով
<Դ. Վարուժան>

<ամսահաշիվ>

ճաշ, սենյակ, քարյուղ 75
լվացք 2, 50
թղթաատրի 2, 10
դասագիրք 8
հերաթափություն, դեղ 2, 25
մանր — մունր 1, 20
                91, 05