Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զորս որոնք անկարելի էր չընել, երբ նույն իմ գործս. կը պաշտպանեի. դարձյալ կը ներեք, որ ստիպված, կը հակառակիմ Ձեր քննադատության բազմաթիվ մասերուն, զոր համոզված եմ, թե բարյացակամութենե մղված գրած եք, որուն համար հավետ շնորհակալ եմ ես։ Գուցե բնավ չմտածեի գրությունս պաշտպանել, եթե արդեն իսկ ժողովուրդին մեջ անուն մը շինած ու հաստատած ըլլայի և Մխիթարյաններեն հարաբերությունս կտրած. վասնզի Ձեր հոդվածը այդ ոճով գրած ավելի վրայես հույսերնին կտրել կուտա անոնց, քան թե հույս կը ներշնչե, ապահով եմ ասոր։ Դեռ ճամբուն սկիզբը կուզեմ, որ հրատարակելով դեռևս մի քանի արտադրություններս՝ ալ հասարակութենեն առանց միջնորդի ճշգրտորեն հասկցվիմ։ Դեռ կանուխ է, և դեռ և ոչ իսկ քննադատներս հասկցած. են իմ ճշգրիտ խառնվածքս։

Բայց պիտի ըսեք, որ խելացի քննադատություն մը ինչ-ինչ մասերուն մեջ ինձ կարող է օգտակար ըլլալ։ Ճիշդ է, զայդ չեմ ուրանար, այս պատճառավ երբեք պիտի չուզեի, որ իմ անհամաձայնությունս զՁեզ ողոքե և արգիլե Ձեր քննադատությունն հրատարակելու։ Թո՛ղ որ հակառակ պարագային կարող եք ինձ լոկ նամակով ավելի օգտակար ըլլալ։

Խորհուրդներով՝ Ձեր իմ վրա ունեցած ազդեցությունը անուրանալի է։ Գրեցեք, հոգ չէ, թե երկտող մը, Ձեր մեկ բառը պարբերություն մը կը շինեմ:

Կուզեի Ձեզ մի քանի տեղեկություններ տալ Մուրատ Ռափայելյանի մասին, ուրիշ առիթ։

Դերենիկը ինձ տխուր նամակ մը գրած էր. եղբայրը անկարելի է իրեն դրամ հասցնե և ինք անորոշ վիճակի մեջ Վենետիկ կուզեր վերադառնալ... Անկե ի վեր նամակ չառի. հասցեն որրշ չեմ գիտեր: Խորապես ցավալի է, եթե ոևէ միջոց չգտնե։ Չերկարեմ։

Սիրալիր բարևներով՝
<Դանիել Վարուժան>