Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

71. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<6—8 հունվար, 1907, Կանտ>

Պ. տոքթոր Պազարճյան,

Ձեր քարտերն ստացած եմ։ Առաջինին փափաք չունիմ, արևի չպատասխանեմ․ ավելորդ է մեր մեջ այդպես չնչին խնդիրներ արծարծելը։

Ես կը գրեմ ըստ պետքի և ըստ ժամանակի․ քիչ մը ուշ, մը կանուխ՝ վերջապես Ձեզ անպատասխան չեմ թողուր։ Հուսամ, թե Դուք ալ քիչ մը ներող կըլլաք՝ նկատի առնելով, որ առանց պատճառի չէ, որ կը լռեմ։ Այլապես նկարագիրս, եթե այդպիսի բաներու վրա չափեք, կրնաք սխալիլ։

Ձեր հոդվածին մասին գրածիս ճշգրտության համոզված եմ․ թեպետև հիմարություն է ըսելը, թե անոր մեջ բոլորովին սխալ չկրնար ըլլալ։

Մուրատ—Ռափայելյան վարժարանի մեջ անցածները անշուշտ լսած եք։ Հայր Սարյան տեսնելով, թե պաշտոնեն կը վտարվի՝ փախած է Եգիպտոս իր երեք արբանյակներով, որոնց մեջ Հայր Ղազիկը, որուն վրա (ի մեջ այլոց) բարոյականի արատ մը քսած է։ Կը ցավիմ զինքը։

Հայր Սարյան վարժարանը թողած է մեծ պարտքի տակ և հետը տարած է 150,000 ֆրանք՝ որբերու և աղքատաց սահմանած դրամը պարզապես։

Այս դեմքերը իմ դրությունս իբր ուսանող անորոշ վիճակի մը հասցուցած են։ Դեկտեմբերի դրամս դեռ երեկ ստացա՝ պարտքով և ապառիկով բավական նեղվելե վերջ։ Վերջը տեսնենք։

Ձեզ կը գրեմ ի հարկին։

<Դ. Վարուժան>